Հա

Այլ

30/06/2019 - 08:10

Բալի ամենաօգտակար յատկութիւնները. 7 պատճառ սննդակարգում բալ ներառելու համար

Բալն ամենահամեղ ու օգտակար մրգերից է, սակայն մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրութիւն դարձնում այս մթերքին: Այնուամենայնիւ, բալն օժտւած է բազմաթիւ օգտակար յատկութիւններով, որոնք մասին ոչ բոլորը գիտեն:

«alikonline.ir» - Բալն ամենահամեղ ու օգտակար մրգերից է, սակայն մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրութիւն դարձնում այս մթերքին: Այնուամենայնիւ, բալն օժտւած է բազմաթիւ օգտակար յատկութիւններով, որոնք մասին ոչ բոլորը գիտեն: Այս մասին գրում է «Tert.am»-ը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 7 պատճառ յաճախ բալ ուտելու համար:

 

Հարուստ է հակաօքսիդանտներով

Բալը հակաօքսիդանտների ու հակաբորբոքային ազդեցութեամբ օժտւած բաղադրիչների հարուստ աղբիւր է: Այդ նիւթերը դանդաղեցնում են ծերացման գործընթացն ու պաշտպանում են քրոնիկ հիւանդութիւններից, այդ թւում նաեւ սրտանօթային հիւանդութիւններից, շաքարային դիաբետից, ուռուցքներից, ծերունական թուլամտութիւնից ու ճարպակալումից:

 

Պաշտպանում է շաքարային դիաբետից

Իր հակաբորբոքային ազդեցութեան շնորհիւ բալը պահպանում է ամբողջ օրգանիզմի առողջութիւնը: Բացի այդ, այն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի չի նպաստում արեան մէջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Սա է պատճառը, որ բալը լաւագոյն բաղադրիչն է շաքարային դիաբետից պաշտպանւելու համար:

 

Ապահովում է առողջ քուն

Բալը համարւում է մելատոնին հորմոնի բնական աղբիւրներից մէկը, իսկ այս հորմոնն ապահովում է առողջ քունը: Հետազօտութիւները ցոյց են տւել, որ քնելուց երկու ժամ առաջ բալի հիւթ խմելն աւելացնում է քնի տեւողութիւնը 1 ժամ 24 րոպէով:

 

Պաշտպանում է արթրիտից

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ բալի գործածութիւնը շատ օգտակար է ոստէոարթրիտի դէպքում: Պարբերաբար բալ ուտելը կամ բալի բնական հիւթ խմելն օգնում է մեղմել յօդացաւերը:

 

Նւազեցնում է յօդատապի զարգացման հաւանականութիւնը

Յօդատապը յօդերի բորբոքային հիւանդութիւն է, որն առաջանում է յօդերում միզաթթւի բիւրեղների կուտակման հետեւանքով: Գիտափորձը ցոյց է տւել, որ երկու օր բալ օգտագործելու դէպքում կարելի է նւազեցնել յօդատապի ցաւոտ նոպաները 35%-ով:

 

Նւազեցնում է խոլեստերինի մակարդակը

Գիտնականները պարզել են, որ բալի հիւթի գործածութիւնը նւազեցնում է խոլեստերինի ընդհանուր ցուցանիշները, այդ թւում նաեւ «վատ» խոլեստերինի մակարդակը: Միեւնոյն ժամանակ խոլեստերինի մակարդակն ընդամենը 1%-ով նւազեցնելն օգնում է 2%-ով նւազեցնել նաեւ սրտի հիւանդութիւնների հաւանականութիւնը:

 

Մեղմում է ցաւը մարզումներից յետոյ

Բալը հիանալի մթերք է յաճախ մարզւող մարդկանց համար: Այն օգնում է արդիւնաւէտ կերպով մեղմել ցաւոտ զգացողութիւնները գերինտենսիւ մարզումներից յետոյ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։