Հա

Այլ

03/07/2019 - 09:00

«Amazon»-ը սկսել է փոքր տնակներ վաճառել, որոնք առաքւում են անվճար

Առցանց վաճառքի ոլորտի հսկայ «Amazon» ընկերութիւնն այժմ իր յաճախորդներին տնակներ է առաջարկում:

«alikonline.ir» - Առցանց վաճառքի ոլորտի հսկայ «Amazon» ընկերութիւնն այժմ իր յաճախորդներին տնակներ է առաջարկում: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Fox News» հեռուտաընկերութիւնը:

Նշւում է, որ կայքում վաճառւող փոքր տնակների գինը հիմնականում չի գերազանցում 20 հազար դոլարը, բացի այդ՝ կայքն այն անվճար առաքում է գնորդներին:

«Lillevilla Allwood» անունով փոքրիկ տնակը, օրինակ, 18.800 դոլար արժէ: Վաճառքի յայտարարութեան մէջ ասւում է, որ այն բաւականաչափ մեծ է որպէս ամառանոց, գրասենեակ կամ անգամ մանրածախ առեւտրի սրահ ծառայելու համար: Տնակն առաքւում է ցուցումների հետ միասին, որին հետեւելով կարելի է 2-3 օրում հաւաքել այն:

Յայտնի է, որ «Amazon»-ից առաջ կատալոգի միջոցով տներ է վաճառել նաեւ «Sears» ընկերութիւնը, որը ժամանակին ԱՄՆ-ում մանրածախ առեւտրի խոշորագոյն ընկերութիւնն էր: Գնորդներին առաքւում էին տնակը պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներն ու ցուցումների թերթիկը, եւ այդ կերպ ընկերութեանը յաջողւել էր 70-75 հազար տնակ վաճառել:

Նշենք, որ վերջին տարիներին փոքր տնակները մեծ ժողովրդականութիւն են վայելում: Անցած տարի ԱՄՆ Տուն կառուցողների ազգային ասոցիացիայի հարցման արդիւնքում պարզ էր դարձել, որ հարցւածների 53%-ն անհրաժեշտութեան դէպքում կը դիտարկի փոքրիկ տնակ գնելու հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։