Հա

Այլ

03/07/2019 - 10:50

ԱՄՆ-ում մահացել է «Ford Mustang» մեքենայի ստեղծողը

ԱՄՆ-ում 94 տարեկանում կեանքից հեռացել է մեքենաշինական արդիւնաբերութեան ամենայայտնի դէմքերից մէկը՝ Լի Եակոկան, որն արդէն դասական դարձած «Ford Mustang» մոդելի ստեղծողն է:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում 94 տարեկանում կեանքից հեռացել է մեքենաշինական արդիւնաբերութեան ամենայայտնի դէմքերից մէկը՝ Լի Եակոկան, որն արդէն դասական դարձած «Ford Mustang» մոդելի ստեղծողն է:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «TMZ»-ն, մահւան լուրը հաստատել է Եակոկայի ընտանիքը՝ չհրապարակելով մահւան պատճառները:

Աղբիւրը մանրամասնում է, որ ժամանակին Եակոկան զբաղեցրել է «Chrysler» աւտոբրենդի ղեկավարի պաշտօնն ու 1980-ական թւականներին ընկերութիւնը փրկել սնանկութիւնից:

Գործարարն իր կարիերան սկսել է 1946 թ.՝ որպէս ինժեներ աշխատելով «Ford Motor Company»-ում, որտեղ նա 1964 թ. ստեղծել է առաջին «Mustang»-ը:

Տարիներ անց նա զբաղեցրել է ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէնի պաշտօնը: Այնուհետեւ Եակոկան աշխատանքի է անցել «Chrysler»-ում՝ այնտեղ եւս զբաղեցնելով գործադիր տնօրէնի պաշտօնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։