Print this page
07/07/2019 - 08:20

Ռուսաստանը մտադիր է ստեղծել «Wikipedia» առցանց հանրագիտարանի իր տարբերակը

Ռուսաստանում կարող է յայտնւել «Wikipedia» առցանց հանրագիտարանի նմանօրինակը, որը կը ստեղծւի Ռուսական մեծ հանրագիտարանի հիման վրայ:

«alikonline.ir» - Ռուսաստանում կարող է յայտնւել «Wikipedia» առցանց հանրագիտարանի նմանօրինակը, որը կը ստեղծւի Ռուսական մեծ հանրագիտարանի հիման վրայ: Նախաձեռնութեան ֆինանսաւորման ծրագիրը մշակել է ՌԴ կապի եւ հաղորդակցութեան նախարարութիւնը: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Life.ru»-ն:

Հարթակի ստեղծման մասին խօսւել էր դեռեւս 3 տարի առաջ: 2016 թ.-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը կարգադրել էր ռեսուրսների մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծել, որի կազմում 21 մարդ էր ներառւել:

Կապի եւ հաղորդակցութեան նախարարութեան փաստաթղթի համաձայն՝ «Wikipedia»-ի ռուսական տարբերակի ստեղծման համար նպաստներ կը յատկացւեն, որոնք կը ծախսւեն տարածքի վարձակալութեան եւ ծրագրի մշակման, ինչպէս նաեւ վճարովի գրականութեանը, լրատւամիջոցներին ու առցանց ռեսուրսներին բաժանորդագրւելու համար:

Դրամական միջոցները կը յատկացւեն նաեւ մշակութային նշանակութիւն ունեցող օբիեկտների լուսանկարման, արխիւային նիւթերին մուտք գործելու եւ ծրագրային ապահովման համար:

Նպաստների չափն ու ծրագրի իրագործման ժամկէտները չեն յստակեցւում:

Յարակից լուրեր