Հա

Այլ

07/07/2019 - 10:20

Ի՞նչ է պարունակւում կաթի մէջ, որը մենք խմում ենք. Գիտնականները ստեղծել են «կաթի հանրագիտարանը»

Ի՞նչ է պարունակւում կաթի մէջ, որը մենք խմում ենք: Այս հարցին պատասխանելու համար Ալբերտայի համալսարանի գիտնականները ստեղծել են իւրայատուկ «կաթի հանրագիտարան»՝ տւեալների բազա կաթի մէջ պարունակւող բոլոր օգտակար նիւթերի մասին տեղեկութիւններով:

«alikonline.ir» - Ի՞նչ է պարունակւում կաթի մէջ, որը մենք խմում ենք: Այս հարցին պատասխանելու համար Ալբերտայի համալսարանի գիտնականները ստեղծել են իւրայատուկ «կաթի հանրագիտարան»՝ տւեալների բազա կաթի մէջ պարունակւող բոլոր օգտակար նիւթերի մասին տեղեկութիւններով:

Ըստ «News.am»-ի՝ «Mirage News»-ը յայտնում է, որ կաթի մէջ կայ 2 հազարից աւելի օգտակար նիւթ, այդ թւում՝ օրգանական թթուներ, ամինաթթուներ, վիտամինների եւ մետաղների իոններ: Գիտնականները հետազօտութեան ընթացքում յայտնաբերել են, որ կաթի մէջ կան նաեւ նախկինում անյայտ 168 միացութիւններ:

Մասնագէտների խօսքով՝ եթէ կաթից իւղը հեռացւի, դուք կը զրկւէք A, D, E, K վիտամիններից եւ նոյնիսկ C վիտամինից: Սա պէտք է հաշւի առնել սնւելու յանձնարարականներ կազմելիս:

Իսկ ընդհանրապէս, կաթը քիմիապէս այնքան բարդ մթերք է, որ ուղղակի անհնար է դրա ճշգրիտ բաղադրութիւնը որոշել: Բացառւած չէ, որ այն կարող է պարունակել այնքան իւրայատուկ, հազւագիւտ կամ առաւելագոյնս փոքր պարունակութեամբ նիւթեր, որ դրանք ուսումնասիրելը կամ չափելը պարզապէս անիրական է:

Աւելին՝ տարբեր կովերի կաթը կարող է բաղադրութեամբ տարբերւել. բաղադրութիւնը կախւած է մի ամբողջ շարք գործօններից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։