Հա

Այլ

08/07/2019 - 08:30

460 կարատանոց ադամանդներ, 10 մլն. դոլար. ամերիկացի դիզայները ներկայացրել է աշխարհի «ամենաթանկ» բաճկոնը

Ամերիկացի դիզայներ Ֆարահ Գրէյը ոսկերիչ Պիտեր Մարկոյի հետ համագործակցութեան շրջանակում ստեղծել է բացառիկ բաճկոն՝ զարդարւած ընդհանուր 460 կարատ քաշով անթերի ադամանդներով:

«alikonline.ir» - Ամերիկացի դիզայներ Ֆարահ Գրէյը ոսկերիչ Պիտեր Մարկոյի հետ համագործակցութեան շրջանակում ստեղծել է բացառիկ բաճկոն՝ զարդարւած ընդհանուր 460 կարատ քաշով անթերի ադամանդներով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, այն ստեղծւել է մէկ օրինակով՝ սեւ պիթոնի 100%-անոց կաշւից:

Բաճկոնն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Դրա ստեղծման համար օգտագործւել է բացառապէս բարձրակարգ հումք:

Գրէյի խօսքով՝ բացառիկ նմուշը նախատեսւած է «բարձր ճաշակ ունեցող, ինչպէս նաեւ էքստրավագանտ ոճով եւ որակը գնահատող մէկի համար»:

Նա յաւելել է, որ բաճկոնը նորաձեւութեան ոլորտում նոր ռեկորդ է սահմանել՝ վաճառքի հանւելով 10 մլն. դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։