Հա

Այլ

08/07/2019 - 08:40

ԱՄԷ-ից տիեզերագնացի համար Միջազգային տիեզերակայանում կը պատրաստեն «հալալ սնունդ»

«Տիեզերական սննդի լաբորատորիա» ընկերութիւնը կը պատրաստի արաբական ազգային կերակրատեսակներ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնաց Հազա Ալ Մանսուրիի համար, որը կը մեկնի Միջազգային տիեզերակայան սեպտեմբերի վերջում:

«alikonline.ir» - «Տիեզերական սննդի լաբորատորիա» ընկերութիւնը կը պատրաստի արաբական ազգային կերակրատեսակներ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնաց Հազա Ալ Մանսուրիի համար, որը կը մեկնի Միջազգային տիեզերակայան սեպտեմբերի վերջում: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալ Մանսուրին այնտեղ կը մեկնի սեպտեմբերի 25-ին «Soyuz MS-15» տիեզերանաւով ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկոյի եւ ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Մեիրի հետ: Իսկ 8 օր անց կը վերադառնայ «Soyuz MS-12» տիեզերանաւով ռուս Ալեքսէյ Օւչինինի եւ ամերիկացի Նիք Հէյգի հետ:

Ալ Մանսուրիի համար «Տիեզերական սննդի լաբորատորիա»-ում կը պատրաստեն «հալալ ուտեստներ»՝ մահմեդականների համար թոյլատրելի սնունդ: Ցանկում կը լինեն մահմեդական ուտեստներ ալիւմինէ տարաներով պահածօների տեսքով:

2018 թւականի յունիսին Ռոսկոսմոսն ու Մուհամեդ բեն Ռաշիդի անւան Տիեզերական կենտրոնը ստորագրել են համաձայնագիր ԱՄԷ-ից առաջին տիեզերագնացի՝ Միջազգային տիեզերակայան թռիչքի մասին: 2018 թւականի սեպտեմբերին մերձմոսկովեան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում մեկնարկել էր ԱՄԷ-ից երկու թեկնածուներ ռազմական օդաչու Հազա Ալ Մանսուրիի եւ ցանցային ապահովութեան ինժեներ Սուլթան Ալ Նէյադիի վերապատրաստումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։