Հա

Այլ

08/07/2019 - 09:40

Բիլ Գէյթսը պատմել է Ստիւ Ջաբզի «կախարդանքների» մասին, որոնք փրկել են «Apple» ընկերութիւնը

«Apple» ամերիկեան ընկերութիւնը յաջողութեան է հասել մեծամասամբ դրա հանգուցեալ հիմնադիր Ստիւ Ջաբզի «կախարդանքների» շնորհիւ: Այդ մասին «CNN» հեռուստաալիքի եթերում յայտարարել է «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գէյթսը: 

«alikonline.ir» - «Apple» ամերիկեան ընկերութիւնը յաջողութեան է հասել մեծամասամբ դրա հանգուցեալ հիմնադիր Ստիւ Ջաբզի «կախարդանքների» շնորհիւ: Այդ մասին «CNN» հեռուստաալիքի եթերում յայտարարել է «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գէյթսը: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Lenta.ru»-ն՝ յղում անելով «Bloomberg»-ին:

Նրա խօսքով՝ Ջաբզը դրանց օգնութեամբ կարող էր ցանկացած կործանւող ընկերութիւնը դարձնել ամենաթանկն աշխարհում: Ընդ որում՝ Գէյթսն ինքն իրեն անւանել է կրտսեր մոգ: «Ես կարծես կրտսեր մոգ էի, քանի որ նա կարդում էր այդ կախարդական խօսքերը, եւ ես տեսնում էի, որ մարդիկ հիացած էին: Սակայն, քանի որ ես մանր մոգ եմ, ինձ վրայ կախարդական խօսքերը չեն ազդում»,- ասել է նա:

Աւելին, Գէյթսը, որի ընկերութիւնը երկար տարիներ մրցակցում է «Apple»-ի հետ, յայտարարել է, որ չի հանդիպել կեանքում Ստիւ Ջաբզի պէս տաղանդաւոր եւ մոտիւացւած մարդկանց: Որպէս օրինակ՝ նա յիշեցրել է 1980-ակաների վերջը, երբ «NeXT» ընկերութիւնը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Ջաբզը, մէկ տարւայ ընթացքում չէր կարողացել վաճառել ոչ մի համակարգիչ: Չնայած դրան՝ գործարարն, այնուամենայնիւ, շարունակեց իր աշխատանքը:

Ստիւ Ջաբզը հիմնադրել էր «Apple» ընկերութիւնն իր ընկեր Ստիւ Վոզնեակի հետ 1976 թւականին: «Apple II» անունը կրող ընկերութեան համակարգիչը թողարկւել էր միլիոնաւոր  քանակներով եւ դարձել էր աշխարհում առաջին անձնական համակարգիչը բնակչութեան լայն շերտերի համար: 1985 թւականին Ջաբզը ստիպւած էր հեռանալ «Apple»-ից ներդրողների հետ տարաձայնութիւնների պատճառով, որից յետոյ հիմնել էր «NeXT» ընկերութիւնը, ինչպէս նաեւ սկսել էր զբաղւել «Pixar»-ում համակարգչային գրաֆիկայով մուլտիպլիկացիոն ֆիլմերի զարգացմամբ: 1997-ին վերադառնալով «CEO»-ի պաշտօնին՝ Ստիւն արագօրէն վերակենդանացրեց «Apple»-ն ու սկսեց ստեղծել սկզբունքօրէն նոր ապրանքներ: 2007 թւականին ներկայացւած «iPhone»-ը լիովին փոխեց ոլորտն ու դարձրեց «Apple»-ը որպէս աշխարհում ամենաթանկ ընկերութիւնը: Ստիւ Ջաբզը մահացել է 2011 թւականին ենթաստամոքսային գեղձի խաղցկեղից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։