Հա

Այլ

08/07/2019 - 09:50

Կրիշտիանու Ռոնալդուն շքեղ մեքենաների իր հաւաքածուն համալրել է 1 մլն. դոլարանոց «McLaren Senna»-ով

Յայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը գերթանկարժէք եւ էքսկլուզիւ մեքենաների սիրահար է, իր հաւաքածուն համալրել է եւս մի մոդելով: 

«alikonline.ir» - Յայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը գերթանկարժէք եւ էքսկլուզիւ մեքենաների սիրահար է, իր հաւաքածուն համալրել է եւս մի մոդելով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Luxury Launches»-ը, խօսքը մէկ միլիոն դոլար արժողութեամբ «McLaren Senna»-ի մասին է:

Սուպերքարի լուսանկարը սոցցանցերում հրապարակելուց յետոյ, ֆուտբոլիստը դրանով փողոց է դուրս եկել՝ հիացնելով անցորդներին:

Աղբիւրը մանրամասնում է, որ 34-ամեայ Ռոնալդուի նոր գնումը սահմանափակ քանակութեամբ է արտադրւել: Այն համալրւած է 4 լ աշխատանքային ծաւալով, 789 ձիաուժ հզօրութեամբ «V8» երկտուրբո շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագութիւն է զարգացնում 2-8 վայրկեանում, մինչդեռ դրա զարգացրած առաւելագոյն արագութիւնը 340 կմ/ժ է:

Չնայած, որ «McLaren Senna»-ն նախատեսւած է մրցուղիների համար, սակայն այն կարելի է վարել նաեւ հանրային ճանապարհներին:

Աղբիւրը մանրամասնում է, որ Ռոնալդուի հաւաքածուում կան այնպիսի շքեղ մեքենաներ, ինչպիսիք են «Bugatti»-ները, «Lamborghini»-ները, «Rolls-Royce»-ները, «Mercedes»-ները, «Audis»-ները եւ «Ferrari»-ները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։