Հա

Այլ

09/07/2019 - 08:00

«Ծնողները կոնկրետ ինչպէ՞ս կարող են ազդել դպրոցում երեխաների առաջադիմութեան վրայ». գիտնականներ

Գերմանացի գիտնականները յայտնաբերել են դպրոցում երեխաների առաջադիմութիւնը բարձրացնելու բաւականին պարզ եւ հասանելի միջոց:

«alikonline.ir» - Գերմանացի գիտնականները յայտնաբերել են դպրոցում երեխաների առաջադիմութիւնը բարձրացնելու բաւականին պարզ եւ հասանելի միջոց: Ըստ «School Effectiveness and School Improvement» ամսագրում հրապարակւած յօդւածի՝ երեխայի ուսման եւ մեծահասակ կեանքի յաջողութիւնների համար անհրաժեշտ է, որ ծնողները վաղ մանկական տարիքից նրանց համար գրքեր կարդան: Գրում է «News.am»-ը:

Հետազօտութեան շրջանակում գիտնականները շուրջ 10 տարի հետեւել են 200 երեխաների: Այսպէս՝ 3-5 տարեկան փոքրիկների շրջանում տարբեր թեստեր են անցկացվել՝ մասնաւորապէս ուղղւած ընթերցանութեան ունակութիւնների գնահատմանը, ինչպէս նաեւ տրամաբանական եւ մաթեմատիկական խնդիրների լուծմանը: Դրանից բացի, փորձարկւողների ծնողները յայտնել են, թէ որքան յաճախակի են իրենց ժառանգների համար գրքեր կարդում:

Կրկնակի թեստաւորում է կատարւել, երբ երեխաները դարձել են 12-13 տարեկան: Պարզւել է, որ գրքերի համատեղ ընթերցանութիւնը, ինչպէս նաեւ ընթերցանութեան եւ քերականութեան ունակութիւնները դրական են ազդել ուսման առաջադիմութեան վրայ:

Բամբերգի համալսարանից Սիմոնա Լերլը նշում է, որ վաղ մանկական տարիքից լեզւական ունակութիւնների ձեռքբերումը դրական է անդրադառնում նաեւ մաթեմատիկայի ընդունակութիւնների վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։