Հա

Այլ

09/07/2019 - 10:20

19 հազար եւրոյով վաճառւել է Նապոլէոնի մազափունջը

Ֆրանսիայում կայացած աճուրդում ներկայացւել է ֆրանսիացի կայսր Նապոլէոն Բոնապարտի մազափունջը, որը վաճառւել է 18 հազար 650 եւրոյով։

«alikonline.ir» - Ֆրանսիայում կայացած աճուրդում ներկայացւել է ֆրանսիացի կայսր Նապոլէոն Բոնապարտի մազափունջը, որը վաճառւել է 18 հազար 650 եւրոյով։ «Kulturomania.ru»-ի հաղորդմամբ, Նապոլէոնն այդ մազափունջն անձամբ նւիրել է իր սենեկապետի Վերիին, որը մշտապէս ուղեկցել է կայսրին 1805-1813 թթ. ռազմական արշաւների ժամանակ։ 1811 թւականին Վերին այդ մազափունջը տալիս է ֆրանսիացի յայտնի վարսայարդար Միշալոնուին։ Արտեֆակտի իսկութիւնը հաստատում է Վերիի գրութիւնը, որը նւէրի հետ յանձնել է վարսայարդարին։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Նապոլէոն Բանապարտի մազափունջը հազւադէպ չէ համաշխարհային աճուրդում։ Բայց դրանց մեծ մասը կտրւել են Նապոլէոնի մահից յետոյ Սուրբ Հեղինէ կղզում։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։