Հա

Այլ

10/07/2019 - 08:00

«MINI»-ն ներկայացրել է առաջին սերիական էլեկտրամեքենան

Մեքենաշինական «MINI» ընկերութիւնը թողարկել է «Cooper SE» մոդելի առաջին էլեկտրամեքենան, որը կը յանձնւի սերիական արտադրութեան:

«alikonline.ir» - Մեքենաշինական «MINI» ընկերութիւնը թողարկել է «Cooper SE» մոդելի առաջին էլեկտրամեքենան, որը կը յանձնւի սերիական արտադրութեան:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Korrespondent.net»-ը, հեթչբեքը համալրել են 184 ձիաուժ հզօրութիւն ունեցող, «BMW i3»-ի արտադրութեան էլեկտրաշարժիչով: Մէկ լիցքաւորմամբ մեքենան 270 կմ. տարածութիւն է անցնում: 100 կմ/ժամ արագութիւնը զարգացնում է 7.3 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 150 կմ/ժամ:

Արտաքնապէս նորոյթը նման է 2017-ին ցուցադրւած «MINI Electric Concept» էլեկտրական մոդելին: Բեռնախցիկի ծաւալը կազմում է 211 լիտր, իսկ յետեւի նստատեղերի ծալած վիճակում՝ 731 լիտր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։