Հա

Այլ

10/07/2019 - 08:10

Գիւտարարներն արեւային էներգիա եւ խմելու ջուր ստեղծող նոր սարքաւորում են մշակել

Մասնագէտները սարք են ստեղծել, որը կարող է էլեկտրականութիւն արտադրել արեւի լոյսից եւ միաժամանակ մաքրել ջուրը: 

«alikonline.ir» - Մասնագէտները սարք են ստեղծել, որը կարող է էլեկտրականութիւն արտադրել արեւի լոյսից եւ միաժամանակ մաքրել ջուրը: «Korrespondent.net»-ի փոխանցմամբ՝ գիւտի մասին գիտական աշխատանքը հրապարակւել է յուլիսի 9-ին: Գրում է «Tert.am»-ը:

Սարքաւորումը ոչ միայն կանաչ էներգիայի աղբիւր է, այլ նաեւ այլընտրանք է առաջարկում ջրի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների համար, որոնք յաճախ շատ էլեկտրաէներգիա եւ ենթակառուցւածքներ են սպառում: Այդ խնդիրն աւելի քան 780 մլն. մարդու է խոցում ողջ աշխարհում:

«Այդ մարդիկ, ընդհանուր առմամբ, 200 մլն. ժամ են ծախսում՝ ջուր բերելով տարբեր հեռաւոր աղբիւրներից»,- յայտնել է հետազօտութեան համահեղինակ Պեն Վանը:

Գիտնականները պնդում են նաեւ, որ նորագոյն սարքը կարող է օգտագործւել ինչպէս մէկ տնային տնտեսութեան շրջանակներում, ինչպէս նաեւ արդիւնաբերական մասշտաբներով:

Սարքաւորման վերնամասում տեղադրւած է հորիզոնական սիլիկոնէ տարրը, որի տակ մի քանի շերտեր են տեղադրւած, որոնց միջով անցնում է աղի կամ աղտոտւած ջուրը: Արեւային էներգիայից ստացւած ջերմութիւնը տաքացնում է աղի ջուրը, ջուրը գոլորշանում է եւ խտանում է՝ մաքուր ջրի վերածւելով:

Մասնագէտների կարծիքով՝ այս սարքը կարելի է կիրառել ծովային ջրի, ինչպէս նաեւ ծանր մետաղներով աղտոտւած ջրի մաքրման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։