Հա

Այլ

10/07/2019 - 12:10

Պարսեան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակւեն»

Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը կարծում է, որ ռուս-վրացական յարաբերութիւնների սրումը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ Հայաստանի համար:

«alikonline.ir» - Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը կարծում է, որ ռուս-վրացական յարաբերութիւնների սրումը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ Հայաստանի համար:

Վերջին շրջանում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սկիզբ առած քաղաքական լարւածութեան ֆոնին երկկողմ տնտեսական սահմանափակումները տրամաբանական են: Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Սուրէն Պարսեանը։

«Թբիլիսիի եւ Մոսկւայի յարաբերութիւնների սրումը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ Հայաստանի համար»,- նշեց տնտեսագէտը։

Պարսեանի խօսքով՝ հնարաւոր է, որ այդ լարւածութիւնն ազդի ենթակառուցւածքների վրայ, եւ չի բացառւում, որ այդ սահմանափակումները յանգեցնեն միջսահմանային ճանապարհների փակմանը, ինչի հետեւանքով կը տուժեն հայաստանցի արտահանողները։

«Քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը կապող ցամաքային միակ ճանապարհն անցնում է Վրաստանով, ապա մեզ ձեռնտու չէ, որ քաղաքական ու տնտեսական յարաբերութիւններն այն աստիճան լարւեն, որ սահմանները փակւեն»,- նշեց Սուրէն Պարսեանը։

Տնտեսագէտը կարծում է, որ ստեղծւած իրավիճակում պէտք է հնարաւորինս օպտիմալ լուծումներ փնտրել:

«Հայաստանի կառավարութիւնը պէտք է արտահանմանն ուղղւած ծրագրեր մշակի եւ կազմակերպութիւններին ուղղորդի դէպի ռուսական շուկայ»,- նկատեց Պարսեանը։

Ինչ վերաբերում է վրացական գինին հայկականով փոխարինելուն, ապա, ըստ տնտեսագէտի, Հայաստանը չի կարող բաւարարել ռուսական շուկայի պահանջարկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։