Հա

Այլ

15/07/2019 - 08:20

Ամերիկացի գիտնականները յայտնագործել են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել կոյր մարդկանց տեսողութիւնը

Ամերիկացի գիտնականները յայտնագործել են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել կոյր մարդկանց տեսողութիւնը:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները յայտնագործել են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել կոյր մարդկանց տեսողութիւնը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտնում է «Life.ru»-ն` յղում անելով Տեխասում գտնւող Բէյլորի բժշկական քոլեջի պաշտօնական կայքին:

Նշւում է, որ կատարւած փորձարկումների արդիւնքում յաջողւել է վերականգնել վեց մարդու տեսողութիւն: Ինպլանտների շնորհիւ տեսապատկերները փոխանցւում են անմիջապէս գլխուղեղին:

«Երկար տարիներ ուսումնասիրել ենք, թէ ինչպէս է գլխուղեղը կոդաւորում տեսողական տեղեկատւութիւնը: Երբ Դուք մտածում էք տեսողութեան մասին, մտածում էք աչքերի մասին, սակայն աշխատանքի մեծ մասը կատարում է գլխուղեղը»,- ասել է փորձարկումների ղեկավար Դանիէլ Եոշորը:

Յաւելենք, որ իմպլանտները գործում են միայն այն դէպքում, եթէ մարդը ծնւել է ոչ թէ կոյր, այլ տեսողութիւնը կորցրել է ժամանակի ընթացքում: Դա բացատրւում է այն հանգամանքով, որ կոյր մարդկանց ուղեղի այդ հատւածը լիովին զարգացած չէ, ուստի տեսողական ինֆորմացիան չի կարող փոխանցւել գլխուղեղին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։