Հա

Այլ

21/07/2019 - 13:40

««Նրանք վաստակում են, մինչ մենք «ծերանում» ենք». «FaceApp» յաւելւածը վերջին 10 օրում 1 մլն. դոլար է վաստակել». «Forbes»

«FaceApp» յաւելւածը յուլիսի կէսերին իր յայտնիութեան գագաթնակէտին աւելի քան 1 մլն. դոլար է վաստակել:

«alikonline.ir» - «FaceApp» յաւելւածը յուլիսի կէսերին իր յայտնիութեան գագաթնակէտին աւելի քան 1 մլն. դոլար է վաստակել: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Forbes»-ը՝ բջջային յաւելւածների շուկայի վերլուծութեամբ զբաղւող «App Annieօ» ընկերութեան տւեալներին յղումով:

Խօսքը յուլիսի 9-19-ն ընկած ժամանակահատւածի մասին է, որի ընթացքում յաւելւածը ներբեռնել են 6.5 մլն. անգամ: Մեծ մասը՝ 746 հազար դոլար, ստացւել է «Apple»-ի օգտատէրերից:

Ամբողջ պատմութեան ընթացքում «FaceApp»-ը ներբեռնւել է 73.2 մլն. անգամ եւ վաստակել է 11.6 մլն. դոլար, գրում է «Forbes»-ը:

«FaceApp» բջջային յաւելւածը, որը մշակել է ռուսական «Wireless Lab» ընկերութիւնը, թոյլ է տալիս «ծերացնել» օգտատիրոջը: Այն վերջին օրերին յայտնիութեան ռեկորդներ է սահմանել ռուս, հայ եւ այլ երկրների օգտատէրերի շրջանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։