Հա

Այլ

23/07/2019 - 08:00

«Airbus»-ը ներկայացրել է «Գիշատիչ թռչուն» ինքնաթիռի նախագիծը

Եւրոպական «Airbus» աւիաշինական ընկերութիւնը «Գիշատիչ թռչուն» (Bird of Prey) անւանումով ինքնաթիռի նախագիծ է մշակել, որը ոգեշնչւած է արծիւների, բազէների եւ այլ գիշատիչ թռչունների բնական առանձնայատկութիւններով:

«alikonline.ir» - Եւրոպական «Airbus» աւիաշինական ընկերութիւնը «Գիշատիչ թռչուն» (Bird of Prey) անւանումով ինքնաթիռի նախագիծ է մշակել, որը ոգեշնչւած է արծիւների, բազէների եւ այլ գիշատիչ թռչունների բնական առանձնայատկութիւններով: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «CNN» հեռուստաալիքը:

«Գիշատիչ թռչնի» կոնցեպտը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի հարցերով պետքարտուղար Լիամ Ֆոքսը՝ «Air Tattoo» միջազգային թագաւորական աւիասրահի ժամանակ: Նա «Twitter»-ում գրառում է արել նախագծի վերաբերեալ եւ տեղադրել նախագծի տեսանիւթը:

«Ներշնչւած է թռչնի տեսքից, այն թեւեր ու պոչ ունի, միեւնոյն ժամանակ ունի անհատապէս կառավարւող «փետուրներ», որոնք ապահովում են թռիչքի ակտիւ կառավարումը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչեւ 80 ուղեւոր, այն կարող է այրել 30%-50%-ով աւելի քիչ վառելիք, քան այսօր շահագործւող ինքնաթիռները:

Ըստ «Airbus»-ի աւագ մենեջեր Մարտին Ասթոնի՝ թէեւ ինքնաթիռը չի կառուցւելու, սակայն նախագծի նպատակն է ոգեւորել եւ նոր գաղափարներ փոխանցել աւիացիոն ինժեներների յաջորդ սերնդին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։