Հա

Այլ

23/07/2019 - 08:10

Միջերկրական ծովում յայտնաբերւել է աւելի քան 50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանաւը

Ֆրանսիայի ափերի մօտ՝ Տուլոն քաղաքից 45 կմ. հեռաւորութեան վրայ, գտնւել է աւելի քան 50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանաւը:

«alikonline.ir» - Ֆրանսիայի ափերի մօտ՝ Տուլոն քաղաքից 45 կմ. հեռաւորութեան վրայ, գտնւել է աւելի քան 50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանաւը: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «BBC»-ն՝ Ֆրանսիայի պաշտպանութեան նախարար Ֆլորենս Պարլիին յղումով:

«Միներւա» սուզանաւը Տուլոն քաղաքի նաւահանգստից ափ է դուրս եկել 1968 թ.-ի յունւարին, որից յետոյ անհետացել է: Սուզանաւում 52 մարդ է գտնւել:

Նախարարի խօսքով՝ սուզանաւի որոնման աշխատանքները վերսկսել են անհետ կորած ուղեւորների ընտանիքիների խնդրանքով:

Սուզանաւը յայտնաբերւել է ջրի մակերեւոյթից 2370 մետր խորութեան վրայ: Որոնողական թիմն այն գտնելու համար նոր տեխնոլոգիաների օգնութեամբ կրկին վերլուծութեան է ենթարկել միջադէպին վերաբերող տւեալները:

Նշւում է, որ «Միներւա»-ի խորտակման պատճառներն ու հանգամանքներն այդպէս էլ երբեք չեն բացայայտւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։