Հա

Այլ

31/07/2019 - 08:50

Գիտնականները պարզել են, որ Լուսինն աւելի շուտ է կազմաւորւել, քան նախկինում կարծում էին

Գերմանիայի Քեոլնի համալսարանի գիտնականները պարզել են, որ Լուսինն աւելի վաղ է կազմակորւել, քան ընդունւած էր կարծել մինչ օրս:

«alikonline.ir» - Գերմանիայի Քեոլնի համալսարանի գիտնականները պարզել են, որ Լուսինն աւելի վաղ է կազմակորւել, քան ընդունւած էր կարծել մինչ օրս: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Phys.org»-ը, նոր աշխատութեան մէջ ասւում է, որ Երկրի արբանեակը ձեւաւորւել է Արեգակնային համակարգի կազմաւորումից 50 մլն. տարի անց:

Աւելի վաղ ընդունւած էր ենթադրել, որ Լուսինը ձեւաւորւել է ոչ ուշ, քան Երկրի կազմաւորումից 150 մլն. տարի անց:

Հետազօտողների եզրակացութիւնը հիմնաւորւում է լուսնի ապարի նմուշների ուսումնասիրութեամբ: Փորձանմուշները հաւաքւել են «Ապոլոն» առաքելութեան իրագործման ժամանակ: Յատկապէս ուսումնասիրւել է հաֆնիումի եւ վոլֆրամի իզոտոպների քանակութիւնը:

Յաջողւել է պարզել, որ հաֆնիում-182-ի տարրալուծման գործընթացը վոլֆրամ-182-ի շարունակւել է Արեգակնային համակարգի գոյութեան առաջին 70 մլն. տարւայ ընթացքում: 

Դա խօսում է այն մասին, որ Երկրի եւ որեւէ տիեզերական մարմնի բախումը, որը յանգեցրել է արբանեակի առաջացմանը, տեղի է ունեցել Արեգակնային համակարգի առաջին տաս մլն. տարում: Իսկ աւելի յստակ, գիտնականները խօսում են 4.51 մլն. տարւայ ժամկէտի մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։