Հա

Այլ

04/08/2019 - 08:00

Ինչո՞ւ է դեպրեսիայի ժամանակ սեւ շոկոլադ ուտելն օգտակար

Սեւ շոկոլադի սիրահարները աւելի քիչ են ենթակայ դեպրեսիայի:

«alikonline.ir» - Սեւ շոկոլադի սիրահարները աւելի քիչ են ենթակայ դեպրեսիայի: Այս մասին գրում է News.am-ը:

Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագէտները հետազօտութեան շրջանակում 13 հազար մարդու շրջանում հարցում են անցկացրել շոկոլադի գործածման եւ դեպրեսիայի ախտանշանների առկայութեան վերաբերեալ: Պարզւել է, որ սեւ շոկոլադի սիրահարները հազւադէպ են յայտնել դեպրեսիայի որեւէ կլինիկական դրսեւորման մասին: Ուշագրաւ է, որ նման պատկեր չի նկատւել կաթնային կամ սպիտակ շոկոլադ գործածողների շրջանում:

Մասնագէտներն ուշադրութիւն են հրաւիրում այն փաստի վրայ, որ շոկոլադի մէջ պարունակւում են մի շարք հոգեակտիւ բաղադրիչներ, այդ թւում՝ անանդամինի նմանակներ, որոնք կանաբինոիդների նման էյֆորիա են առաջացնում: Դրանից բացի, շոկոլադի մէջ պարունակւում է ֆենիլէթիլամին, որի ածանցեալները համարւում են հոգեմետներ եւ խթանիչներ:

Հետաքրքիր մանրամասն. դեպրեսիայի ժամանակ մարդը շոկոլադ քիչ է գործածում, քանի որ նւազում է քաղցրի հանդէպ ձգտումը:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Depression and Anxiety ամսագրում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։