Հա

Այլ

06/08/2019 - 09:40

Աւստրալացի գիտնականները թափօնների վերամշակման յեղափոխական մեթոդ են ստեղծել

Աւստրալիայի Կանբերա քաղաքի հետազօտողների խումբն ստեղծել է արդիւնաբերական թափօնների վերամշակման յեղափոխական մեթոդ:

«alikonline.ir» - Աւստրալիայի Կանբերա քաղաքի հետազօտողների խումբն ստեղծել է արդիւնաբերական թափօնների վերամշակման յեղափոխական մեթոդ: Ինչպէս յայտնել է Աւստրալիայի ազգային համալսարանի մամուլի ծառայութիւնը, որի հիմքի վրայ կատարւել է նոր մեթոդի մշակումը, գիտնականներին յաջողւել է ստանալ էկոլոգիապէս մաքուր պարարտանիւթեր՝ որպէս վերջնական արգասիք: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Թափօնների վերամշակման նոր տեխնոլոգիայի ստեղծումը դարձել է յիշեալ համալսարանի եւ Գիտական եւ կիրառական հետազօտութիւնների պետական միաւորման (CSIRO) համատեղ ծրագրի մի մասը: Հետազօտողների խումբը համոզւած է, որ դրա իրականացման ընթացքում ձեռք են բերւել վիթխարի յաջողութիւններ: Խմբի գիտական ղեկավար դոկտոր Լի Ալիսանդրատոսի խօսքով՝ նոր մեթոդը թոյլ է տալիս հաւաքել արդիւնաբերական աղտոտիչները (ամոնիակը եւ ածխաթթւական գազը) ջրից եւ օդից եւ դրանցից ստանալ սկզբունքորեն նոր նիւթ. էկոլոգիապէս մաքուր եւ շատ արդիւնաւէտ պարարտանիւթեր:

Ներկայում Ալիսանդրատոսի մեթոդն անցնում է տնտեսական փորձաքննութիւն, որը կը գնահատի ծրագրի առեւտրային բաղադրիչը, ինչից յետոյ խումբը մտադիր է ձեռնամուխ լինել ընդգրկուն փորձարկումների ամբողջ Աւստրալիայի տարածքում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։