Հա

Այլ

06/08/2019 - 10:20

Նորւեգիական ֆեորդների հարեւանութեամբ տպաւորիչ հիւրանոց կը կառուցւի՝ ժայռի եզրից կախւած լողաւազանով

Նորւեգիայում կառուցւելիք առաջնակարգ հիւրանոցը հոյակապ վայր կը լինի էքստրեմալ զգացողութիւնների սիրահարների համար:

«alikonline.ir» - Նորւեգիայում կառուցւելիք առաջնակարգ հիւրանոցը հոյակապ վայր կը լինի էքստրեմալ զգացողութիւնների սիրահարների համար: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է Luxurylaunches.com-ը, արտաքին տպաւորիչ տեսքով հիւրանոցը կը զարմացնի նաեւ իր լողաւազանով, որը տեղակայւելու է հէնց ժայռի եզրին:

Հիւրանոցը, ըստ դիզայներական նախագծի, տեղակայւած կը լինի 600 մետր բարձրութեամբ՝ զառիթափ Պրեկեստուլենում, որը Նորւեգիայի ամենագեղեցիկ եւ յայտնի զբօսաշրջային վայրերից մէկն է:

Հիւրանոցի դիզայնը կրնկնօրինակում է քայլարշաւների յայտնի նորւեգական արահետները եւ թոյլ է տալիս զգալ «ժայռերի ծայրին ապրելու փորձառութիւնը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։