Հա

Այլ

07/08/2019 - 08:00

Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch Active 2 «խելացի» ժամացոյցները

Հարաւկորէական Samsung ընկերութիւնը ներկայացրել է Galaxy Watch Active 2 նոր «խելացի» ժամացոյցը: Նորոյթը երկու տարբերակ է առաջարկում՝ 1.2 կամ 1.4 դիւեմ անկիւնագծով:

«alikonline.ir» - Հարաւկորէական Samsung ընկերութիւնը ներկայացրել է Galaxy Watch Active 2 նոր «խելացի» ժամացոյցը: Նորոյթը երկու տարբերակ է առաջարկում՝ 1.2 կամ 1.4 դիւեմ անկիւնագծով: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է The Verge-ը:

Վաճառքի կը հանւեն սիլիկոնային գօտիով ալիւմինէ եւ կաշւէ ամրակով չժանգոտւող պողպատից ժամացոյցներ:

Սարքաւորումը համալրւած է 360×360 պիքսել լուծաչափով AMOLED էկրանով: Այն նաեւ ունի սենսորային շրջանակ, որի միջոցով կարելի է կառավարել ինտերֆէյսը:

Ժամացոյցը հետեւում է մարդու ֆիզիկական ակտիւութեանը եւ հաշւարկում անցած քայլերի չափը, այրւած կալորիաները եւ այլն: Սարքերն աւտոմատ կերպով հաշւարկ են կատարում այն ժամանակ, երբ ժամացոյցի օգտատէրերը սկսում են որոշակի գործողութիւններ կատարել: GPS-ի եւ սրտի բաբախումները հաշւարկող սենսորի շնորհիւ սարքը գրանցում է բոլոր մանրամասները:

Ժամացոյցները վաճառքի կը հանւեն սեպտեմբերի 27-ից՝ 279 դոլար մեկնարկային գնով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։