Հա

Այլ

07/08/2019 - 08:20

Սանկտ Պետերբուրգի բնակիչը 37 օրում շրջանցել է երկրագունդը

Սանկտ Պետերբուրգում բնակւող գործարար Եան Զինգէրը յաջողացրել է 37 օրում միայնակ շրջանցել երկրագունդը:

«alikonline.ir» - Սանկտ Պետերբուրգում բնակւող գործարար Եան Զինգէրը յաջողացրել է 37 օրում միայնակ շրջանցել երկրագունդը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է РЕН ТВ-ն, շուրջերկրեայ ճանապարհորդութիւնը վերջինս իրականացրել է եռանիւ սպորտային մեքենայով, որը 173 ձիաուժ հզօրութիւն ունի եւ կարող է մինչեւ 220 կմ/ժամ արագութիւն զարգացնել:

Տղամարդը աւելի քան 2000 կմ. տարածութիւն է անցել եռացիկլով: Ճանապարհորդութիւնը նա սկսել է Սանկտ Պետերբուրգից` յունիսի 15-ին: Ուղեւորութեան երթուղին անցել է Ռուսաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի եւ Եւրոպայի տարածքով:

Աղբիւրը նշում է, որ եթէ հաշւի առնենք միայն տեղաշարժման օրերը, ճանապարհորդը երկրագնդի շուրջը պտտւել է 37 օրում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։