Հա

Այլ

08/08/2019 - 08:10

Ճապոնիայում ակտիւացել է Ասամա հրաբուխը

Ճապոնական Հոնսիւ կղզու կենտրոնական հատւածում գտնւող Ասամա հրաբուխը չորեքշաբթի սկսել է ժայթքել:

«alikonline.ir» - Ճապոնական Հոնսիւ կղզու կենտրոնական հատւածում գտնւող Ասամա հրաբուխը չորեքշաբթի սկսել է ժայթքել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում անելով երկրի ազգային օդերեւութաբանական գործակալութեանը:

Օդերեւութաբանական գործակալութիւնը հրաբխի ժայթքումը գնահատել է վտանգաւորութեան երրորդ աստիճանի, ինչը ենթադրում է, որ հրաբուխը կարող է ազդեցութիւն ունենալ մօտակայքում գտնւող բնակավայրերի վրայ: Նշւում է, որ հրաբխից 4 կմ. շառաւղով տարածութեամբ առկայ է հրաբխից դուրս ժայթքող քարերի անկման վտանգ:

Հրաբխից մի քանի կիլոմետր հետաւորութեամբ տեղակայւած ամառային ճամբարում ներկայ պահին 10 մարդ է գտնւում: Տեղի իշխանութիւնները նրանց կոչ են արել տարհանւել:

Ճապոնիայի վարչապետի գրասենեակին կից յատուկ ճգնաժային շտաբ է ստեղծւել՝ կապւած հրաբխի ակտիւացման հետ:

Ասամա գործող հրաբուխը, որի բարձրութիւնը կազմում է 2568 մետր, վերջին անգամ ժայթքել է 2009-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։