Հա

Այլ

10/08/2019 - 08:20

Apple-ը 1 մլն. դոլար է առաջարկում iPhone-ում խոցելիութիւն գտնելու համար

Apple ընկերութիւնը կիբեռանվտանգութեան բնագաւառի մասնագէտներին մինչեւ 1 մլն. դոլար է առաջարկում iPhone-ում խոցելիութիւն գտնելու համար:

«alikonline.ir» - Apple ընկերութիւնը կիբեռանվտանգութեան բնագաւառի մասնագէտներին մինչեւ 1 մլն. դոլար է առաջարկում iPhone-ում խոցելիութիւն գտնելու համար: Ինչպէս յայտնել է Reuters գործակալութիւնը, այդ մասին ընկերութիւնը յայտարարել է Լաս Վեգասում կայացած Black Hat Security Conference խորհրդաժողովում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Apple-ում նշել են, որ առաջարկութիւնն ակտուալ է բոլոր մասնագէտների համար: Խոցելիութիւն են փնտրելու նաեւ Mac-ի ծրագրային ապահովման մէջ եւ այլ համակարգերում: Այս աշխատանքի համար ընկերութիւնը նաեւ պատրաստ է վճարել հոնորարներ, ամէն ինչ կախւած է լինելու արդիւնքների կարեւորութիւնից: Աւելի վաղ Apple-ը պարգեւավճար էր առաջարկում միայն հրաւիրւած մասնագէտներին, որոնք խոցելութիւններ էին փնտրում իր հեռախօսներում եւ ռեզերւային ամպային պատճէններում: Ընկերութեան կողմից նման աշխատանքի համար տրւած ամենամեծ հոնորարը կազմել է 200 հազար դոլար, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։