Հա

Այլ

11/08/2019 - 09:50

Էլւիս Փրեսլիի լիմուզինը կը վաճառւի կոլեկցիոն աւտոմեքենաների խոշորագոյն աճուրդի ժամանակ

Էլւիս Փրեսլիի՝ 1967 թ. արտադրութեան Lincoln Continental լիմուզինը կը վաճառւի կոլեկցիոն աւտոմեքենաների խոշորագւյն Mecum աճուրդի ժամանակ:  

«alikonline.ir» - Էլւիս Փրեսլիի՝ 1967 թ. արտադրութեան Lincoln Continental լիմուզինը կը վաճառւի կոլեկցիոն աւտոմեքենաների խոշորագւյն Mecum աճուրդի ժամանակ:  

Լոտի նախնական գինն առնւազն 300 հազար դոլար է: Ըստ News.am-ի՝ գրում է Motor.ru-ն:

Աճուրդի տունը նշում է, որ լիմուզինը 1967 թ. Էլւիս Փրեսլիի հարսանիքին նւիրել է նրա մենեջեր Թոմ Փարքերը: Այդ ժամանակւայ սովորական «Լինքոլներից» աւտոմեքենան տարբերւում է նրանով, որ ունի օդորակիչ, ղեկի հիդրոուժեղացուցիչ, էլեկտրական ապակիներ, առջեւի նստատեղեր՝ էլեկտրական շարժակով եւ աւտոմատ ալեհաւաքով:

Երգչի մահից յետոյ լիմուզինը մի քանի տարի չի օգտագործւել, ապա այն 1980-ականների սկզբին գնել է գործարար Ջէյմզ Պետրոցցինին: Նա չի հետեւել աւտոմեքենային եւ չի օգտագործել՝ թողելով այն աւտոտնակում: Ռոք-ն-ռոլի լեգենդի Lincoln-ը մնացել է աւտոտնակում տասնեակ տարիներ, քանի դեռ Պետրոցցինիի ժառանգորդները չեն որոշել հրաժեշտ տալ դրան:

Չնայած նրան, որ աւտոմեքենան վատ վիճակում է, աճուրդի տունն ունի իր յաղթաթուղթը՝ Փրեսլիի ինքնագրով վկայականն ու 1-ELVIS համարանիշը: Դրանց շնորհիւ աւտոմեքենայի գինը կարող է էապէս աճել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։