Հա

Այլ

11/08/2019 - 08:10

«Քաղցր ըմպելիքների ամենօրեայ գործածումը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը». գիտնականներ

Շաքարի բարձր պարունակութեամբ ըմպելիքների, ներառեալ մրգահիւթի կանոնաւոր գործածումն էապէս մեծացնում է տարբեր ուռուցքաբանական հիւանդութիւնների, մասնաւորապէս, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը:

«alikonline.ir» - Շաքարի բարձր պարունակութեամբ ըմպելիքների, ներառեալ մրգահիւթի կանոնաւոր գործածումն էապէս մեծացնում է տարբեր ուռուցքաբանական հիւանդութիւնների, մասնաւորապէս, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այս անմխիթարական եզրակացութեանն են յանգել մի խումբ ֆրանսիացի գիտնականներ իրենց կողմից կատարւած հետազօտութիւնից յետոյ, որի արդիւնքների մասին յայտնել է Daily Telegraph թերթը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Գիտափորձին մասնակցել է աւելի քան 100 հազար մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 42: Մի քանի տարւայ ընթացքում Փարիզի Սորբոնի համալսարանի մասնագէտները դիտարկել են կամաւորների առողջական վիճակի փոփոխութիւնները՝ կախւած նրանց կողմից գործածւող մթերքներից: Փորձագէտները հիմնական ուշադրութիւնը կենտրոնացրել են քաղցկեղի տարբեր ձեւերի եւ քաղցր ըմպելիքների, այդ թւում մրգահիւթերի, աւանդական գազաւորւած ըմպելիքների եւ արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքների միջեւ կախւածութեան ուսումնասիրմանը: Ըստ րում գիտնականները քաղցր են համարել 5 տոկոսից աւելի շաքարի պարունակութեամբ ըմպելիքները:

Արդիւնքները ցոյց են տւել, որ իւրաքանչիւր հազար մարդու հաշւով արձանագրւել է ուռուցքաբանական հիւանդութիւնների 22 դէպք: Դեռ աւելին, օրական 100 միլիլիտր մրգահիւթ խմած պացիենտների մօտ տարբեր ուռուցքաբանական հիւանդութիւնների ռիսկը մեծացել է 12 տոկոսով, ըստ որում կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը մեծացել է 15 տոկոսով: Գիտնականները նաեւ պարզել են, որ համանման ծաւալով քաղցր գազաւորւած ըմպելիքի գործածումը քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկը մեծացրել է 18 տոկոսով, մասնաւորապէս, կաթնագեղձի քաղցկեղինը՝ 22 տոկոսով: Մասնագէտները յիշեցնում են, որ մրգահիւթերն, ինչպէս եւ գազաւորւած ըմպելիքները շաքարի բարձր պարունակութիւն ունեն, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։