Հա

Այլ

13/08/2019 - 08:10

Որքան աշխատավարձ է ստանում NASA-ի տիեզերագնացը

NASA-ի նախկին տիեզերագնաց Սքոթ Քելլին, որը 1 տարի մնացել էր Միջազգային տիեզերական կայանում, ասել է, որ տիեզերագնացի առաւելագոյն աշխատավարձը տարեկան կազմում է մօտ 155 հազար դոլար:

«alikonline.ir» - NASA-ի նախկին տիեզերագնաց Սքոթ Քելլին, որը 1 տարի մնացել էր Միջազգային տիեզերական կայանում, ասել է, որ տիեզերագնացի առաւելագոյն աշխատավարձը տարեկան կազմում է մօտ 155 հազար դոլար: Այդ մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Gazeta-ն:

Սքոթ Քելլիի խօսքով ՝ NASA-ի տիեզերագնացները կարող են յաւակնել GS-15 դաշնային աշխատակիցների կարգի համար, ինչը համարժէք է զինւած ուժերում գնդապետի կամ ռազմածովային նաւապետի կոչմանը:

Այս պաշտօններում տիեզերագնացը կարող է ստանալ ամսական 13 հազար դոլար աշխատավարձ։

Բացի այդ, Քելլին ընդգծել է, տիեզերագնացներին նաեւ տրւում է ապահովագրութիւն ու արձակուրդ:

Աւելին, նա նշել է, որ տիեզերագնացներ ռազմական ծառայողներից  ունեն մի փոքր առաւելութիւններ՝ ներառեալ կենսաթոշակային վճարների հարցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։