Հա

Այլ

14/08/2019 - 08:00

Փորձագէտները նշել են՝ որն է լաւագոյն տեսախցիկ ունեցող սմարթֆոնը

DxOMark ընկերութեան փորձագէտները, որոնք մասնագիտանում են սմարթֆոնների եւ տեսախցիկների որակի ուսումնասիրութեան գործում, նշել են առաւելագոյն որակեալ տեսախցիկ ունեցող սմարթֆոնները:

«alikonline.ir» - DxOMark ընկերութեան փորձագէտները, որոնք մասնագիտանում են սմարթֆոնների եւ տեսախցիկների որակի ուսումնասիրութեան գործում, նշել են առաւելագոյն որակեալ տեսախցիկ ունեցող սմարթֆոնները:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է Korrespondent.net-ը, փորձարկումների արդիւնքում առաջատարն է դարձել Samsung Galaxy Note10+ 5G մոդելը: Բջջային տեսախցիկների վարկանշային աղիւսակում տւեալ մոդելը մէկ միաւորով է առաջ անցել Huawei P30 Pro եւ Samsung Galaxy S10 5G սմարթֆոններից:

Հարաւկորէական ընկերութեան գաջեթը լաւագոյն արդիւնքներն է ցոյց տւել դիմացի տեսախցիկով նկարահանումների ժամանակ:

Չնայած տարածւած կարծիքին, որ iPhone-ը լաւագոյնն է հանդիսանում տեսագրութեան հարցում, Apple-ի ներկայիս սմարթֆոնները զիջել են Samsung-ի առաջատար մոդելին:

Յիշեցնենք, որ օրեր առաջ հարաւկորէական Samsung ընկերութիւնը Նիւ Եօրքում ներկայացրել է իր նորոյթները՝ Galaxy Note 10 եւ Galaxy Note 10 Plus սմարթֆոնները, Galaxy Watch Active «խելացի» ժամացոյցի երկրորդ սերունդը եւ այլ գաջեթներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։