Հա

Այլ

14/08/2019 - 08:05

Որքա՞ն կարժենայ Մարսի վրայ քաղաքի կառուցումը

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը չի պատրաստւում սահմանափակւել դէպի Մարս մարդկանց ուղարկելով: Նա մտադիր է այնտեղ առաջին քաղաքը հիմնել: Եթէ ամէն ինչ սպասւածի պէս ընթանայ, ապա գաղութը կը յայտնւի արդէն 2050 թւականին:

«alikonline.ir» - SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը չի պատրաստւում սահմանափակւել դէպի Մարս մարդկանց ուղարկելով: Նա մտադիր է այնտեղ առաջին քաղաքը հիմնել: Եթէ ամէն ինչ սպասւածի պէս ընթանայ, ապա գաղութը կը յայտնւի արդէն 2050 թւականին: Ըստ News.am-ի՝ գրում է HighTech+-ը:

Inverse-ի լրագրողները խօսել են տարբեր ոլորտների փորձագէտների հետ, որոնք նշել են խնդիրները, որոնց հետ կը բախւեն առաջին գաղութականները:

Նրանք կարող են մուտացիայի ենթարկւել եւ նոր ֆիզիկական որակներ զարգացնել, կարող են պարփակւել իրենք իրենց մէջ կամ նոր ինքնագիտակցութիւն զարգացնել, կարող են նոր, Երկրի վրայ չտեսնւած համակարգ սահմանել, որը կը կառավարի գաղութի տնտեսութիւնը: Թէ ինչ կը լինի դրանից յետոյ՝ մնում է միայն գուշակել:

Մասկն արդէն յայտարարել է, որ SpaceX-ը դէպի Մարս տոմս կը վաճառի ԱՄՆ-ում միջին վիճակագրական տան գնով՝ մօտ 200 հազար դոլար: Տրամաբանութիւնը հասկանալի է՝ վաճառիր քո հին տունը եւ թռչիր ու այլ մոլորակում նոր հորիզոններ բացիր:

Քաղաքի կառուցումը կարժենայ 100 մլրդ. դոլարից մինչեւ 10 տրիլիոն դոլար:

Այդ հաշւարկները հիմնւած են ենթադրութիւնների վրայ: Յստակ թիւը կախւած կը լինի դէպի Մարս ուղարկւող ամէն տոննայի արժէքից: Եթէ այն հաւասար լինի 100 հազար դոլարին, ապա, ինչպէս Twitter-ում օրերս գրել է Մասկը, դա կը նշանակի, որ ընդհանուր առմամբ գինը կը լինի 100 մլրդ. դոլար՝ դա ամենացածր գինն է «ըստ Մասկի»:

Այդ գումարը Երկրի վրայ բոլոր մարդկանց կարողութեան արժէքն է, բացառութեան 3 գլխաւոր հարուստների՝ Բերնար Առնոյի, Բիլ Գէյթսի եւ Ջէֆ Բեզոսի:  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։