Հա

Այլ

14/08/2019 - 08:15

Rezvani Tank. կապոտի տակ 1000 ձիաուժ հզօրութիւն

Ամերիկեան Rezvani Motors ընկերութիւնը ներկայացրել է նոր սերնդի Tank ամենագնացը, որն ունի Dodge Demon մոդելի հզօրագոյն շարժիչ:

«alikonline.ir» - Ամերիկեան Rezvani Motors ընկերութիւնը ներկայացրել է նոր սերնդի Tank ամենագնացը, որն ունի Dodge Demon մոդելի հզօրագոյն շարժիչ: Ընդ որում, ինժեներներն արդիականարել են շարժիչը, որպէսզի այն աւելի շատ «բորբոքեն»: Ջանքերի արդիւնքն է կապոտի տակ 1000 ձիաուժ հզօրութիւնը: Ըստ News.am-ի՝ գրում է Carsguru.com-ն: 

Ամենագնացը մշակւել է նոր գեներացման Jeep Wrangler հիմքով՝ կուլտային մոդելից փոխառելով պողպատէ շրջանակն ու ֆիրմային ամբողջական շարժակի համակարգը: 349 հազար դոլարից սկսւող Tank-ը ունի 6.5 լիտրանոց V8 շարժիչ, գիշերային տեսանելիութեան, ինչպէս նաեւ էլեկտրամագնիսային ազդակներից պաշտպանութեան համակարգերը: Լրակազմի գինը առաւել «համեստ է»՝ արժէ 155-295 հազար դոլար: Rezvani Tank-ի տւեալ տարբերակները յագեցած են V6 ուժային սարքերով, ունեն են մինչ 285 ձիաուժ հզօրութիւն: Յատկանշական է, որ ընկերութիւնում մշակում են նաեւ «ռազմական» տարբերակը, որը կոչւում է Military Edition: Այն ներառում է հակագազեր, բարձրախօսեր, լուսարձակ եւ այլ մասնագիտացւած սարքեր:

Պատրաստի օրինակները յաճախորդներին հասանելի կը լինեն արդէն յաջորդ տարի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։