Հա

Այլ

24/08/2019 - 11:00

Գիտնականները նշել են վաղաժամ տկարամտութեան անսպասելի նշանի մասին

Միջին տարիքում բարձր զարկերակային ճնշումը կարող է կապւած լինել ուղեղի եւ աւելի հասուն տարիքում կոգնիտիւ գործառոյթների վիճակի վատթարացման հետ, պարզել են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

«alikonline.ir» - Միջին տարիքում բարձր զարկերակային ճնշումը կարող է կապւած լինել ուղեղի եւ աւելի հասուն տարիքում կոգնիտիւ գործառոյթների վիճակի վատթարացման հետ, պարզել են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

Ըստ News.am-ի՝ The Independent-ը գրում է, որ նոր հետազօտութեանը մասնակցել է 502 մարդ: Պարզւել է, որ մարդիկ, որոնց զարկերակային ճնշումը բարձրացել է 43-53 տարեկանում, մեծ հաւանականութեամբ 70 տարեկանում գլխուղեղի վնասւած անօթներ են ունեցել, ինչի հետեւանքով աւելի խոցելի են դարձել դեմենցիայի եւ շատ այլ հիւանդութիւնների նկատմամբ: Իսկ նրանք, ովքեր 36-43 տարեկանում բարձր արեան ճնշում են ունեցել, տարիքի հետ ուղեղի չափը նւազել է:

Միւս կողմից այս հետազօտութեան արդիւնքները կապ չեն յայտանբերել հիպերտենզիայի եւ ամիլոիդային սպիտակուցի կուտակման միջեւ (այն ալցհայմեր հիւանդութեան նշան է), ինչպէս նաեւ յիշողութեան կորստի: Սակայն վաղ տարիքում բարձր ճնշումը կարող է վկայել սպիտակ նիւթի եւ ուղեղի արիւնատար անօթների ախտահարման մասին, որոնք, իրենց հերթին, կարող են տկարամտութիւն առաջացնել:

Ըստ գիտնականների՝ զարկերակային ճնշման մոնիթորինգը եւ վերահսկողութիւնը կարող են օգնել պաշտպանել կենտրոնական նեարդային համակարգը տարիքային փոփոխութիւններից, այդ թւում տկարամտութեան զարգացումից:

Նշենք, որ այլ հետազօտթեան համաձայն, խոլեստերինի բարձր մակարդակը կրկնապատկում է 60 տարեկանից բարձր մարդկանց մօտ դեմենցիայի զարգացման վտանգը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։