Հա

Այլ

24/08/2019 - 11:10

Գիտնականներ. «Ինչպէ՞ս մեծացնել կեանքի տեւողութիւնը»

Գիտնականները յայտնել են վաղաժամ մահւան հաւանականութիւնը նւազեցնելու պարզ եւ հասանելի միջոցի մասին: British Medical Journal-ում հրապարակւած հետազօտութեան համաձայն՝ այս հարցում կարող է օգնել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնը:

«alikonline.ir» - Գիտնականները յայտնել են վաղաժամ մահւան հաւանականութիւնը նւազեցնելու պարզ եւ հասանելի միջոցի մասին: British Medical Journal-ում հրապարակւած հետազօտութեան համաձայն՝ այս հարցում կարող է օգնել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնը: Գրում է News.am-ը:

Գիտնականները վերլուծել են 8 հետազօտութիւն, որոնց ընդհանուր ներգրաււել էր 40-ն անց 36 հազար մարդ: Փորձարկւողները 4 խմբի են բաժանւել՝ ելնելով նրանց օրական ակտիւութեան մակարդակից:

Շուրջ 6 տարի նրանց կեանքին հետեւելով՝ պարզւել է, որ ֆիզիկական ակտիւութեան առաւել բարձր մակարդակով մարդկանց շրջանում վաղաժամ մահւան հաւանականութիւնը 73 տոկոսով նւազում է: Այն կամաւորների շրջանում, որոնք փոքր-ինչ պակաս ակտիւ կեանք են վարել, հաւանականութիւնը նւազել է 66 տոկոսով:

Գիտնականները նշում են, որ վաղաժամ մահւան հաւանականութիւնը աւելի քան 2 անգամ մեծանում է այն պարագայում, երբ մարդը օրական 9-10 ժամ նստած վիճակում է անցկացնում: Այս դէպքում նրանք խորհուրդ են տալիս օրական 24 րոպէ տրամադրել արագ քայլքով զբօսանքին կամ նոյնքան ժամանակ յատկացնել միջին ինտենսիւութեան ֆիզիկական ծանրաբեռնւածութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։