Հա

Այլ

29/08/2019 - 09:00

Ստեղծւել է համակարգչային մկնիկների մանր փոխարինող

Swiftpoint ընկերութեան ինժեներները ստեղծել են համակարգչային մանիպուլեատոր, որը բոլորին յայտնի մկնիկի փոքրագոյն տարբերակն է, այն կարող է աշխատել ցանկացած մակերեսին։

«alikonline.ir» - Swiftpoint ընկերութեան ինժեներները ստեղծել են համակարգչային մանիպուլեատոր, որը բոլորին յայտնի մկնիկի փոքրագոյն տարբերակն է, այն կարող է աշխատել ցանկացած մակերեսին։ Այն, ինչպէս համոզւած են ստեղծողները, կը հեշտացնի համակարգչի օգտագործումը ցանկացած տեղում: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Planet-today-ը։

Ինովացիոն գաջեթը կոչւում է Tracpoint, եւ այն կարելի է անւանել մկնիկի եւ թրեկբոլի հիբրիդ։ Եւ այդ ամէնը՝ շատ փոքրիկ մարմնում, որի քաշը ընդամենը չորս գրամ է։

Սարքը պատրաստւել է այնպէս, որ այն կարելի լինի յարմար պահել երեք մատով։ Իսկ Tracpoint-ի սենսորը աշխատում է բոլոր տեսակի մակերեսների վրայ։ Որպէսզի կուրսորն աւելի ճիշտ աշխատի, դրա կողքին թրեկբոլ կայ։

Swiftpoint-ում ասում են, որ Tracpoint-ը յարմար է շնորհանդէսների անցկացման համար՝ փոքրիկ մկնիկը դառնում է վիրտուալ ցուցիչ, որի օգնութեամբ կարելի է թերթել սլայդները, բացել այս կամ այն փաստաթղթերը կամ յաւելւածները եւ այլն։

Որպէսզի մանիպուլեատորն անհատական կարգի բերւի, հարկաւոր է յատուկ սոֆթ, որը տրւում է նրա հետ։ ԾԱ-ն կա Windows-ի համար, միւս օպերացիոն համակարգերի մասին տեղեկութիւն չի տրւում։ Սարքի արժէքը ըստ Kickstarter-ի նախապատւէրի՝ 100 դոլար է։ Առաջին գնորդները Tracpoint-ը կը ստանան արդէն հոկտեմբերին։

Յարակից լուրեր

  • Համակարգչային մկնիկի եօթ թաքնւած ֆունկցիաներ
    Համակարգչային մկնիկի եօթ թաքնւած ֆունկցիաներ

    Համակարգչի ստեղնաշարն ու մկնիկը մեզ համար այնքան սովորական առարկաներ են դարձել, որ թւում է այստեղ ոչ մի նոր անակնկալ մեզ չի սպասւում:
    Այնուամենայնիւ պատահում է, որ շատ սովորական առարկաները ունեն ոչ այդքան ակնյայտ յատկութիւններ եւ ֆունկցիաներ: Ուզում եմ Ձեզ ծանօթացնել (իսկ որոշ մարդկանց էլ ուղղակի յիշեցնել) համակարգչի մկնիկի օգտագործման մի քանի թաքնւած ֆունկցիաներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։