Հա

Այլ

31/08/2019 - 08:00

Oodi. աշխարհի լաւագոյն գրադարանը

Ֆինլանդիայի կենտրոնական գրադարանը՝ Oodi-ին, որը բացւել է 2018 թւականին, Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատութիւնների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից լաւագոյնն է ճանաչւել  ողջ աշխարհում։

«alikonline.ir» - Ֆինլանդիայի կենտրոնական գրադարանը՝ Oodi-ին, որը բացւել է 2018 թւականին, Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատութիւնների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից լաւագոյնն է ճանաչւել  ողջ աշխարհում։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Հելսինկիի քաղաքապետարանին։

Եզրափակչում Oodi-ի մրցակիցներն էին Տիլբուրգի հոլանդական երկաթգծի նախկին շինութիւններից մէկում գործող  գրադարանը՝ LocHal-ը, Աւստալիայի եւ Նոր Զելանդիայի գրադարանները։

Oodi գրադարանը բացւել է 2018-ի դեկտեմբերին եւ իր ճարտարապետութեան շնորհիւ կարճ ժամանակում դարձել է Ֆինլանդիայի այցեքարտերից մէկը։  Գրադարանում կան բնական ծառեր, ռոբոտներ, որոնք գրապահարանի գրքերը փոխանցում են ընթերցողներին, կան նա 3D տպիչներ, ձայնագրման ստուդիա եւ այլն։

Նշւում է նաեւ, որ այս տարի Oodi գրադարան է այցելել 2 մլն. մարդ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։