Հա

Այլ

01/09/2019 - 08:00

Ինչո՞ւ է արցունքները զսպելը վնասակար առողջութեան համար

Պարզւում է՝ լաց լինելն օգտակար է. արցունքները պաշտպանում են թէ՛ հոգեկան, թէ՛ ֆիզիկական առոջութիւնը։ Իսկ ահա արցունքները զսպելը այնքան էլ լաւ գաղափար չէ, հաւաստիացնում են մասնագէտները։

«alikonline.ir» - Պարզւում է՝ լաց լինելն օգտակար է. արցունքները պաշտպանում են թէ՛ հոգեկան, թէ՛ ֆիզիկական առոջութիւնը։ Իսկ ահա արցունքները զսպելը այնքան էլ լաւ գաղափար չէ, հաւաստիացնում են մասնագէտները։ Գրում է News.am-ը:

Ճապոնացի բժիշկ Հիդֆումի Եոսիդան գրում է, որ արցունքները կարգաւորման ֆիզիոլոգիական մեխանիզմ են, որը օրգանիզմում դրւած է բնութեան կողմից։ Երբ մարդը զսպում է իրեն, որ լաց չլինի, նրա օրգանիզմի համար դա լուրջ ստրես է դառնում։ Ուստի արցունքները զսպելու սովորութիւնը կարող է յանգեցնել հիւանդութինների առաջացման, այդ թւում նեարդային համակարգի խանգարման, հիպերտոնիայի, ստամոքսի խոցային հիւանդութեան, ինչպէս նաեւ սրտանօթային հիւանդութիւնների։

Այս բոլոր հիւանդութիւնները կրճատում են կեանքի տեւողութիւնը առնւազն մի քանի տարով։ Գիտնականների խօսքով՝ տղամարդիկ 4-5 անգամ աւելի հազւադէպ են լալիս, քան կանայք, եւ միջինն ապրում են 7 տարով պակաս։ Չի բացառւում, որ հէնց արցունքները պահելու սովորութիւնն է այստեղ կարեւոր դեր խաղում։

Կանանց համար նոյնպէս վնասակար է արցունքները պահելը։ Փորձերը ցոյց են տւել, որ կանանց թքի մէջ, որոնք զսպել են արցունքները եւ արտաքնապէս հանգիստ են երեւացել, կտրուկ աւելացել է կորտիզոլ հորմոնի քանակութիւնը եւ յաճախացել են սրտի զարկերը։ Բժիշկների խօսքով՝ արցունքները զսպելը հիւծում է սիրտը՝ ստիպելով նրան աշխատել ուժեղացւած ռեժիմով։

Արցունքների բացակայութիւնը, երբ մարդը ցանկանում է լալ, բայց չի կարողանում, կարող է մատնանշել որոշ խախտումների մասին։ «Չոր աչքն» ուղեկցւում է, օրինակ, Շենգրենի ախտանշանով, դա աուտոիմունային հիւանդութիւն է։ Այս ախտանիշն ունեցող մարդիկ յաճախ դժւարանում են արտայայտել իրենց զգացումներն ու յոյզերը, կապ պահպանել շրջապատի հետ։

Չոր, առանց արցունքների աչքերը կարող են մատնանշել հետեւեալ խնդիրների մասին.

- մարդը երկար ժամանակ է անցկացնում համակարգչի առջեւ կամ վատ օդափոխւող, ծխապատ սենեակում,

- մարդու սննդաբաժնում անբաւարար են օգտակար օմեգա-3 ճարպաթթուները,

- մարդը չարաշահում է աչքի կաթիլները,

- օրգանիզմը լրջօրէն ջրազրկւած է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։