Հա

Այլ

07/09/2019 - 08:00

Պատմութեան մէջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացների՝ բաց տիեզերք դուրս գալը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին

Ամերիկուհի տիեզերագնաց Ջեսիկա Մէյրը, որը սեպտեմբերի վերջին Միջազգային տիեզերակայան կը թռչի, չի բացառել, որ Քրիստինա Քուքի հետ բաց տիեզերք դուրս կը գայ՝ այդպիսով դառնալով պատմութեան մէջ բաց տիեզերք դուրս եկած առաջին կանայք:

«alikonline.ir» - Ամերիկուհի տիեզերագնաց Ջեսիկա Մէյրը, որը սեպտեմբերի վերջին Միջազգային տիեզերակայան կը թռչի, չի բացառել, որ Քրիստինա Քուքի հետ բաց տիեզերք դուրս կը գայ՝ այդպիսով դառնալով պատմութեան մէջ բաց տիեզերք դուրս եկած առաջին կանայք: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը։ 

Դեռեւս 1984 թ․ խորհրդային տիեզերագնաց Սւետլանա Սաւիցկայան դարձել է բաց տիեզերք դուրս եկած առաջին կինը: Պատմութեան մէջ երկու կանանց մուտքը բաց տիեզերք դեռեւս պլանաւորւել էր մարտի վերջին՝ ամերիկուհիներ Էնն ՄքՔլէյնի եւ Քիստինա Քուքի մասնակցութեամբ։ Թռիչքը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ ՄքՔլէյնի համար պատրաստի հանդերձանք (սկաֆանդր) չի գտնւել։

«Մենք բոլորս պատրաստ ենք բաց տիեզերք դուրս գալուն։ Այժմ ժամանակացոյցն է կազմւում։ Այդ պատճառով դեռեւս չգիտեմ՝ ով բաց տիեզերք դուրս կը գայ»,- ասել է Մէյրը Տիեզերագնացների պատրաստման կենտրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցին ի պատասխան։

ՆԱՍԱ-ի տւեալների համաձայն՝ Բայկոնուր տիեզերակայանից Soyuz-FG հրթիռակրի թռիչքը նախատեսւած է սեպտեմբերի 25-ին՝ Մոսկւայի ժամանակով ժամը 16։57-ին։ Տիեզերանաւի անձնակազմում լինելու են ռուս Օլեգ Սկրիպոչկան, ամերիկուհի Ջեսիկա Մէյրը եւ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնաց Հազզա ալ-Մանսուրին։ 

Պլանաւորւել է, որ Սկրիպոչկան եւ Մէյրը 187 օր Միջազգային տիեզերակայանում անցկացնելուց յետոյ Երկիր մոլորակ կը վերադառնան 2020 թ․ մարտի 30-ին՝ ամերիկացի Էնդրու Մորգանի հետ միասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։