Հա

Այլ

07/09/2019 - 08:10

Ջրային վազքուղի. նոր մարզասարքը թոյլ է տալիս համատեղել օգտակարն ու հաճելին

Մարզւելը կարող է զւարճալի չլինել շատերի համար, սակայն գիւտարարները նոր սարք են ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել մարզւելու օգտակարութիւնն ու սպա մերսման հաճոյքը:

«alikonline.ir» - Մարզւելը կարող է զւարճալի չլինել շատերի համար, սակայն գիւտարարները նոր սարք են ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել մարզւելու օգտակարութիւնն ու սպա մերսման հաճոյքը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է Luxury launches-ը, խօսքը ջրային վազքուղու մասին է, որն այլեւս իրականութիւն է եւ երբեմն անւանւում է «ստորջրեայ վազքուղի»: Նորարար մարզասարքը ներկայացւել է Ճապոնիայում եւ նախատեսւած է ընդհանուր առողջական բարելաւման համար, որի կիրառման ժամանակ հնարաւոր է նաեւ մարզւել առանց վնասւածք ստանալու մտավախութեան:   

Ջրային վազքուղին համալրւած է թափանցիկ «խցիկով», որտեղ գտնւելիս մարզւողը միեւնոյն ժամանակ ջրային մերսման է ենթարկւում: Ջրում մարզւելու օգտակար յատկութիւններից մէկը արեան շրջանառութեան խթանումն է, ինչպէս նաեւ մկանների ուժեղացումը, այտուցւածութեան նւազումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։