Հա

Այլ

12/09/2019 - 08:00

Ինչո՞ւ են մարդիկ տարիքի հետ գիրանում

Մարդիկ տարիք հետ սկսում են աւելի հեշտ քաշ հաւաքել ոչ թէ այն պատճառով, որ նիւթափոխանակութիւնն է դանդաղում, այլ որովհետեւ թուլանում է օրգանիզմի կարողութիւնը՝ դուրս բերելու աւելորդ ճարպը։

«alikonline.ir» - Մարդիկ տարիք հետ սկսում են աւելի հեշտ քաշ հաւաքել ոչ թէ այն պատճառով, որ նիւթափոխանակութիւնն է դանդաղում, այլ որովհետեւ թուլանում է օրգանիզմի կարողութիւնը՝ դուրս բերելու աւելորդ ճարպը։ Այս մասին ասւում է նոր հետազօտութիւնում, որը հրապարակւել է Nature Medicine ամսագրում։ Գրում է News.am-ը:

Գոյութիւն ունեն տարածւած մի քանի տեսութիւններ, որոնք բացատրում են տարիքի հետ աւելորդ քաշի հաւաքման ֆենոմենը։ Համաձայն նման տեսութիւններից մէկի՝ մարդը տարիքի հետ սկսում է աւելի քիչ շարժւել, իսկ սպառւող կալորիաների քանակը մնում է անփոփոխ, ինչի պատճառով էլ նա գիրանում է։ Միւս տեսութեան համաձայն՝ տարիքի հետ մարդու մօտ դանդաղում է մետաբոլիզմի արագութիւնը, ինչն իր հերթին յանգեցնում է քաշ հաւաքելուն։

Այժմ Շւեդիայի եւ Ֆրանսիայի գիտնականներն առաջարկել են այդ ֆենոմենի իրենց բացատրութիւնը։ 23 տարւայ ընթացքում 54 մեծահասակ մարդկանց դիտարկումները ցոյց են տւել, որ ծերացմանը զուգընթաց՝ արագութիւնը, որով ճարպը հեռացւում է բջիջներից, նւազում է։ Հէնց դա էլ բացատրում է աւելորդ քաշի աւելացումը։

Գիտնականները յոյս ունեն, որ դրանց բացայայտումը կը յանգեցնի նոր դեղամիջոցների կամ այսպէս կոչւած «պահուստային անւի» թերապիայի մեթոդների ստեղծմանը։ Հէնց այդպէս են անւանում որովայնի եւ կողերի աւելորդ քաշը, որն առաջանում է միջին եւ աւագ տարիքի մարդկանց մօտ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։