Հա

Այլ

12/09/2019 - 08:10

Աւելի քան 1300 Mustang մէկ վայրում. Ford-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ամերիկեան Ford ընկերութիւնը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կազմակերպելով «Մուստանգների» ամենամեծ շքերթը պատմութեան մէջ:

«alikonline.ir» - Ամերիկեան Ford ընկերութիւնը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կազմակերպելով «Մուստանգների» ամենամեծ շքերթը պատմութեան մէջ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է Motor.ru-ն, բելգիական Լոմմելի փորձարկումների համար նախատեսւած դաշտում յաջողւել է 1326 սպորտային մեքենայ հաւաքել:

Ռեկորդի գրանցման համար շքերթի մասնակիցները ստիպւած էին որոշ ժամանակ ընթանալ շարասյունով՝ մեքենաների միջեւ առաւելագոյնը 20 մետր հեռաւորութեամբ: Դրանից յետոյ աւտոմեքենաները յատուկ «պարային» բեմադրութեան են մասնակցել:

Նախորդ ռեկորդը՝ 970 մեքենայի մասնակցութեամբ, գրանցւել է 2017 թւականին Մեքսիկայում:

Լոմմելի փորձադաշտի մակերեսը կազմում է 3.22 քառ. կմ.: Այստեղ Ford-ի ինժեներները ստուգում են արգելակման համակարգերի, ղեկանիւի աշխատանքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։