Հա

Այլ

21/09/2019 - 08:10

Չինաստանում բացւել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագոյն օդանաւակայաններից մէկը

Չինաստանում բացւել է աշխարհի խոշորագոյն օդանաւակայարաններից մէկը, որն իր առաջին կոմերցիոն չւերթը դիմաւորեց սեպտեմբերի 20-ին:

«alikonline.ir» - Չինաստանում բացւել է աշխարհի խոշորագոյն օդանաւակայարաններից մէկը, որն իր առաջին կոմերցիոն չւերթը դիմաւորեց սեպտեմբերի 20-ին:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է CNN-ը, Պեկինի ծայրամասում գտնւող հսկայական օդակայանի 4 թռիչքուղիների եւ տերմինալի մակերեսը հաւասար է 97 ֆուտբոլի դաշտի չափսերին (1 մլն. քառ. մետր):

Օդային հանգոյցի առաջին նպատակն է 2025 թւականին ուղեւորների հոսքը հասցնել 72 մլն.-ի, իսկ տարեկան բեռնափոխադրումների ծաւալը՝ 2 մլն. տոննայի: Հետագայում ակնկալւում է, որ օդակայանը 7 թռիչքուղի կունենայ եւ 100 մլն. ուղեւորի կը սպասարկի:

«Դաքսին» կոչւող օդակայանը նախագծել է հանրայայտ ճարտարապետ Զահա Հադիդը (1950-2016) չինացի գործընկերների հետ համատեղ: Նախագծի արժէքը գնահատւում է 11.5 մլրդ. դոլար, իսկ շինարարութիւնը սկսւել է 2014 թւականին:

Օդանաւակայանն իր տեսքի համար անւանում են «ծովաստղ». սպասման 5 սրահները միաւորւած են կենտրոնում գտնւող գլխաւոր սրահի հետ: Դա արւել է կրճատելու համար այն տարածութիւնը, որը պէտք է անցնեն ուղեւորները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։