Հա

Այլ

21/09/2019 - 08:30

19 երկրներից գիտնականները պատրաստւում են Արկտիկայում մէկ տարի տեւողութեամբ արշաւախմբին

19 երկներից գիտնականները պատրաստւում են մէկ տարի տեւողութեամբ արշաւախմբին Արկտիկայում կլիմայի գլոբալ փոփոխութիւնն ուսումնասիրելու համար:

«alikonline.ir» - 19 երկներից գիտնականները պատրաստւում են մէկ տարի տեւողութեամբ արշաւախմբին Արկտիկայում կլիմայի գլոբալ փոփոխութիւնն ուսումնասիրելու համար: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը:

Polarstern սառցահատը պատրաստւում է մեկնել Հիւսիսային Նորւեգիա, ինչը թոյլ կը տայ հարիւրաւոր հետազօտողներին անցկացնել գալիք տարին Հիւսիսային բեւեռի մօտոկայքում:

«Մենք ցանկանում ենք մեկնել Արկտիկա, քանի որ դա կլիմայի փոփոխութեան էպիկենտրոնն է»,- յայտարարել է Գերմանիայի Ալֆրէդ Վեգեների ինստիտուտի մթնոլորտի գծով մասնագէտ Մարկուս Ռեքսը, որը ղեկավարում է նախագիծը:

«Խճանկար» կոչւող արշաւախումբն առաջին հնարաւորութիւնն է կլիմայի հետազօտողների համար ձմռան ընթացքում Արկտիկան ուսումնասիրելու համար:

«Մենք վատ ենք հասկանում Արկտիկայում կլիմայական համակարգը, քանի որ երբեք չենք եղել այնտեղ ձմռանը»,- ասել է Ռեքսը:

Առաջին անգամ գիտնականները կը կարողանան հետեւել կենտրոնական Արկտիկայում կիմայական գործընթացներին ամբողջ տարւայ ընթացքում՝ յոյս ունենալով, որ ապագայում նրանք կը կարողանան գեներացնել աւելի յուսալի կլիմայական կանխատեսումներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։