Հա

Այլ

30/09/2019 - 10:11

Կալցիումով հարուստ լաւագոյն մթերքը, որը հարկաւոր է ներառել ամենօրեայ սննդակարգում

Կալցիումն օրգանիզմի համար ամենակարեւոր տարրերից է, ուստի այս միկրատարրով հարուստ մթերքը պէտք է անպայման ամենօրեայ սննդակարգի մասը կազմի: Գրում է «Tert.am»-ը:

«alikonline.ir»- Կալցիումն օրգանիզմի համար ամենակարեւոր տարրերից է, ուստի այս միկրատարրով հարուստ մթերքը պէտք է անպայման ամենօրեայ սննդակարգի մասը կազմի: Գրում է «Tert.am»-ը:

Մասնագէտները յիշեցնում են, որ կալցիումի լաւագոյն աղբիւրը կաթնամթերքն է, սակայն գոյութիւն ունեն նաեւ սննդամթերքի այլ տեսակներ, որոնք կօգնեն խուսափել այս կարեւոր միկրոտարրի դեֆիցիտից:

Կալցիումի հիանալի աղբիւր կարող է հանդիսանալ նուշը: Ընդամենը 23 հատ նուշի մէջ պարունակւում է աւելի քան 75 մգ կալցիում: Բացի այդ, նուշն ու առհասարակ բոլոր ընկոյզները բարելաւում են գլխուղեղի աշխատանքը, մաքրում են արիւնն ու բարենպաստ ազդեցութիւն են ունենում ամբողջ օրգանիզմի վրայ, ուստի հիանալի մթերք են ամենօրեայ սննդակարգում ներառելու համար:

Ոչ պակաս օգտակար են նաեւ սարդինաները: Այս ձկնատեսակի ընդամենը 100 գրամը պարունակում է աւելի քան 351 մգ կալցիում, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ օմեգա-3 ճարպաթթուներ, ֆոսֆոր, ցինկ, եօդ, նատրիում եւ վիտամիններ B12 ու D:

Սակայն սարդինաները կալցիումով հարուստ միակ ձկնատեսակը չեն, քանի որ սաղմոնն իր օգտակարութեամբ նոյնպէս չի զիջում դրանց: Այս ձկան ընդամենը 100 գրամը պարունակում է կալցիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 44%-ը, ինչպէս նաեւ մի շարք այլ կարեւոր միկրոտարրեր, ինչի շնորհիւ յամարւում է ամենաօգտակար ձկնատեսակներից մէկը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։