Հա

Այլ

06/10/2019 - 09:10

Գիտնականները ներկայացրել են 2025-ին հնարաւոր միջուկային պատերազմի սցենարը

ԱՄՆ գիտնականները գնահատել են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հնարաւոր միջուկային պատերազմի հետեւանքները:

«alikonline.ir» - ԱՄՆ գիտնականները գնահատել են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հնարաւոր միջուկային պատերազմի հետեւանքները:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է Gazeta.ru-ն, հակամարտութեան մոդելաւորման ընթացքում մասնագէտները պատկերացրել են, որ երկու երկրի զինանոցներում 400-500 միաւոր միջուկային սպառազինում կայ՝ մէկ մարտագլխիկի համար 100 կիլոտոննա հզօրութեամբ:

Նշւում է, որ միջուկային պատերազմը 50-125 մլն. մարդու կեանք կը խլի: Այն նաեւ մեծ ազդեցութիւն կունենայ շրջակայ միջավայրի եւ կլիմայի վրայ: Այդպիսով, միջուկային պայթիւնների հետեւանքով ածխածնի պարունակութեամբ աերոզոլներ կը ձեւաւորւեն, որոնք, բարձրանալով մթնոլորտի վերին շերտեր, կը կլանեն արեւի լոյսը, ինչն էլ պատճառ կը դառնայ գլոբալ սառեցման համար:

Սառեցումն, իր հերթին, գիտնականների կարծիքով կը յանգեցնի տեղումների մակարդակի նւազման, որոնք կը դառնան 15-20 տոկոսով աւելի քիչ: Ջերմաստիճանի վերականգնման համար տասնեակ տարիներ կը պահանջւեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։