Հա

Այլ

06/10/2019 - 09:20

Եգիպտոսի հանգստի գօտիներում զբօսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին

Եգիպտոսի իշխանութիւնները պատրաստւում են օտարերկրացի զբօսաշրջիկներին խնդրել չկերակրել ձկներին եւ խստօրէն վերահսկելու են այն կազմակերպութիւնների աշխատանքը, որոնք դայւինգի տուրեր են կազմակերպում:

«alikonline.ir» - Եգիպտոսի իշխանութիւնները պատրաստւում են օտարերկրացի զբօսաշրջիկներին խնդրել չկերակրել ձկներին եւ խստօրէն վերահսկելու են այն կազմակերպութիւնների աշխատանքը, որոնք դայւինգի տուրեր են կազմակերպում:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Եգիպտոսը կը միանայ այն երկրների խմբին, որոնք իրականացնում են ՄԱԿ-ի «Կանաչ լողակ» նախաձեռնութիւնը՝ կորալների վրայ դայւինգի բացասական ազդեցութեան պաշտպանութեան համար:

Ծրագրին մասնակցելուց յետոյ տրւելու են հաւաստագրեր՝ 30 դայւինգ կենտրոնի եւ 150 դայւինգի զբօսավարի:

Զբօսաշրջիկներին չի թոյլատրւի ոչ միայն կերակրել ձկներին, այլեւ կորտել կորալները, ծովում աղբ թափել եւ այլն:

2020 թւականի մարտին ծրագրին կը միանան նաեւ այլ երկրներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։