Հա

Այլ

09/09/2013 - 09:50

Քաշան

Քաշանը պատմական քաղաք է, որը Սպահանի նահանգի մաս է կազմում եւ գտնւում է մայրաքաղաք Թեհրանից 260 կմ. հեռաւորութեան վրայ: Պատմական առումով Քաշան քաղաքը չափազանց հին է ու հարուստ: Այդ քաղաքում են գտնւում՝ Նիասարի ջրվէժը, Աբիանէ գիւղը, Նիասարի քարանձաւը, Արանի աղի լիճը եւ Սիալքի բլուրները: Քաշանի անունը զուգորդւում է Ֆինի այգու անւան հետ, որի շրջապատում է գտնւում համանուն բաղնիքը: 

«armenian.irib.ir» - Քաշանը պատմական քաղաք է, որը Սպահանի նահանգի մաս է կազմում եւ գտնւում է մայրաքաղաք Թեհրանից 260 կմ. հեռաւորութեան վրայ:
Պատմական առումով Քաշան քաղաքը չափազանց հին է ու հարուստ: Այդ քաղաքում են գտնւում՝ Նիասարի ջրվէժը, Աբիանէ գիւղը, Նիասարի քարանձաւը, Արանի աղի լիճը եւ Սիալքի բլուրները:
Քաշանի անունը զուգորդւում է Ֆինի այգու անւան հետ, որի շրջապատում է գտնւում համանուն բաղնիքը: Այդ վայրում է տեղի ունեցել մի պատմական դէպք: 1852 թւականին Իրանի ժամանակի թագաւոր Նասերէդդին շահը Ֆինի բաղնիքում սպանել տւեց իր նախարարապետ Ամիր Քաբիրին:
Քաշանի Ղամսարի ընդարձակ դաշտերում բուսնում է Մուհամմադի անունով վարդազգի ծաղիկը, որից ծաղկաջուր են թորում: Ծաղկաջրի թորման արարողութիւնը կատարւում է ամէն տարի գարնան վերջում: Ծաղիկները հաւաքւում են գարնան երկրորդ ամսին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։