Հա

Այլ

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ԱՄՆ հետաքննութիւնների դաշնային բիւրոն որեւէ կապ չի գտել Լաս Վեգասում մարդկանց վրայ կրակ բացած անձի ու ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման միջեւ:

Published in Միջազգային

Երբ դիաբետիկն ուտում է մեծ քանակութեան հասարակ ածխածիններ պարունակող մթերք, օրինակ սպիտակ հաց, նրա արեան մէջ սկսւում է գլիւկոզայի կոնցետրացիայի կտրուկ աճ։ Շատ դիաբետիկներ հէնց այդ պատճառով ձգտում են առհասարակ նման մթերքներ չուտել։ Սակայն Վէյլ Քորնէլի բժշկական քոլեջի գիտնականները հաւաստիացնում են, որ սպիտակ հաց եւ դրա նման միւս մթերքները կարելի է ուտել, բայց սնունդ ընդունելու վերջում։

Published in Այլ

Արցախ այցելող օտարերկրացի դէմքերի այցերից մինչ այժմ ամենից հզօր հարւածը Բաքւին` Թուրքիայի քաղաքացի մտաւորականների ներկայութիւնն էր Ստեփանակերտում։ Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Վֆուք Վրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դաւաճանութիւն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդէպ»: Նման յայտարարութեամբ հանդէս է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր Այդըն Հուսէյնովը:

Այս օրերին Արցախում էին յայտնի դաշնակցական, քաղաքական ու ռազմական գործիչ Սարգիս Մեհրաբեանի (աւելի յայտնի Խանասորի Վարդան անունով) հարազատները: Սարգիս Մեհրաբեանը ծնւել է 1870 թւականին Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (հնում՝ Ղշլաղ) գիւղում: Իր ողջ կեանքի ընթացքում ակտիւօրէն մասնակցել է հայ հասարակական, քաղաքական կեանքին, գլխաւորել կարեւոր նշանակութեան ռազմական գործութիւններ: Մահացել է 1943թ.՝ 73 տարեկան հասակում: 

Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգութեան հետեւանքով զոհւածների թիւը հասել է 59-ի:

Նշւում է, որ քաղաքի հիւանդանոցներ են տեղափոխւել 527 տուժած, տեղի իշխանութիւնները կոչ են արել քաղաքացիներին շտապել մօտակայ հիւանդանոցներ եւ արիւն յանձնել՝ տուժածներին օգնելու համար:

Published in Միջազգային

Երէկ՝ հոկտեմբերի 2-ին, Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում յայտարարւել են ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան ոլորտում Նոբէլեան մրցանակակիրների անունները, ինչով էլ տրւել է Նոբէլեան շաբաթւայ մեկնարկը:

Published in Հասարակական

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալւել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բիւզանդական ժամանակաշրջանի Աստւածաշունչ դուրս բերել:

Published in Մշակոյթ

«Facebook»-ը 2018-ին պատրաստւում է հազարից աւել աշխատակից ընդունել՝ կանխելու սոցցանցում գովազդի միջոցով ամերիկեան հասարակութեան ապակայունացման եւ ընտրութիւնների ընթացքում որեւէ միջամտութեան փորձերը:

Published in Այլ
Էջ 3, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։