Հա

Այլ

Items filtered by date: Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 13:20

30 նոյեմբերի 2017

Published in PDF

Չորեքշաբթի 29 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, առաջնորդ Սրբազանը ընկերակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, Թեմական խորհրդի կազմի, ներկայութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վարդան Աբրահամեանի, Գագիկ Ջորջեանի Ալէն Սայադեանի եւ Ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, որ Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էր կազմում, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Շահրիարիի հետ նահանգապետարանում, Ուրմիա: 

Published in Ատրպատական

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն նոյեմբերի 29-ին յայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ։

Անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը նշել է, որ, առհասարակ, պէտք է խոստովանել մէկ բան՝ Թուրքիան մշտապէս ներգրաււած է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գործընթացում:

Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւնների շրջանակում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը հարցազրոյց է տւել Ուրուգւայի «Կոմիտաս» ռադիոկայանին:

Կարօ Հեքիմեանի հետ զրոյցում Հրանտ Մարգարեանն անդրադարձել է տարկետման մասին օրէնքին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին, ինչպէս նաեւ Արամ Մանուկեանի արձանի տեղադրման հարցին: 

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի արտգործնախարարի այցը Երեւան ճիշտ ժամանակին էր՝ յաջորդել է ԴԱԷՇ-ի դէմ Իրանի յաղթանակին: Նա բնորոշեց՝ այցը «պատգամ էր»: Կարէն Խանլարեանի խօսքով՝ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիւանագիտական շրջանակներում Իրանի վստահելիութեան չափը ցոյց տալու առումով:

Published in Իրան

Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն փաստը, որ դուրս է մնում արցախեան գործընթացից։

Յայտնի է դարձել, որ թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերութիւնը պատրաստւում է պայմանագիր կնքել Ադրբեջանի կառավարութեան հետ փոքր եւ միջին հեռահարութեան «SOM-A» թեւաւոր հրթիռների մատակարարման վերաբերեալ։ Մանրամասները (մատակարարման ծաւալն ու գումարը) դեռ չեն նշւում։

Published in Միջազգային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն «Ասիայի սիրտը. Ստամբուլեան գործընթաց» համաժողովին մասնակցութեան շրջանակում ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Published in Միջազգային

Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:

Published in Մշակոյթ

Նոյեմբերի 30-ին Բուէնոս Այրէսում կը ցուցադրւի ռեժիսորներ Թերեսա Սապորիտիի եւ Կլաուդիօ Ռեմէդիի «Ապրիլեան սիմֆոնիա» փաստավաւերագրական ֆիլմը, որը նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի առթիւ: 

Published in Սփիւռք

Նոյեմբեր 29-ի այս օրը, 66 տարի առաջ, մեր աշխարհէն մարմնապէս հեռացաւ հայ գրականութեան եւ հայ քաղաքական մտքի լուսապսակ դէմքերէն Լեւոն Շանթ, որ արժանաւորապէս յառաջապահ դրօշակիր կը հանդիսանայ հայ ժողովուրդին ազգային ներաշխարհը վերծանող՝ ՀԱՅ-ուն հոգեմտաւոր հարուստ ԵՍ-ը շնչաւորող մեծավաստակ մտաւորականներու փաղանգին մէջ։

Published in Գաղափարական
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։