MENU
Կալիֆորնիայի Վեհաժողովի յատկացումների յանձնաժողովը հաւանութեան է արժանացրել օրէնքը, որը Կալիֆորնիական կենսաթոշակային կազմակերպութիւններին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարութեան հետ կապ ունեցող ընկերութիւններում:
Իրանը խստօրէն դատապարտել է այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացւած ահաբեկչական պայթիւնը, որը խլել է 8 տասնեակից աւել մարդու կեանք:
Եւրոպայի խորհուրդը սկսել է քննութիւն իրականացրել: Կասկածներ կան, որ ԵԽԽՎ-ի որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանութիւնների ցուցումները:
Այսօր՝ առաւօտեան, Քբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան զոհերի թիւն աւելանում է:
Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահութեան նախարարութեան հրապարակած վերջին տւեալները պայթիւնի հետեւանքով զոհւածների թիւն հասել է 80-ի, իսկ վիրաւորներինը՝ 350-ի:
«Ծովակալ Էսսէն» արագընթաց հածանաւը եւ «Կրասնոդար» սուզանաւը «Կալիբր» թեւաւոր հրթիռներով հարւած են հասցրել Սիրիայում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման օբիեկտներին:
Երեւանում հիմնւում է «Արցախ» ֆուտբոլային ակումբը («FC Artsakh»):
Թիմն առաջիկայ մրցաշրջանից մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնութեանը:
Արգենտինայի խորհրդարանում յունիսի 5-ին՝ տեղի ժամանակով ժամը 18:00-ին տեղի է ունենալու միջոցառում այդ երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչող օրինագծի ընդունման 10-ամեակի կապակցութեամբ:
Աւստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ Ջէյսոն Ֆալինսկին Ներկայացուցիչների պալատում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանութեան 10-րդ տարելիցի առնչութեամբ հանդէս է եկել ելոյթով: